Պետրոս Քալանթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քալանթարյան Պետրոս Հովհաննեսի (20․10․1735, Նոր Ջուղա, մահի թ․ անհտ․), Ռուսաստանում բժշկական կրթություն ստացած առաջին հայ բժիշկը։

1764-ին ավարտել է Ս․ Պետերբուրգի հոսպիտալային դպրոցը և 9 տարի աշխատել որպես զինված բժիշկ, 1773-ին զորացրվել է, տեղափոխվել Մոսկվա, աշխատել է Լազարյան ճեմարանում։ 1789-ին գրել է «Բժշկարան համառոտ» աշխատությունը (հրատարակվել է 1793-ին, Նոր Նախիջևան)։ Գիրքը բաղկացած է բժշկարանից և լատիներեն-հայերեն բժշկական տերմինների բառարանից։ Առաջնակարգ տեղ է տրված հայկական բնաշխարհի դեղաբույսերին։

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png