Պետրոս Շանշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոս Շանյանից)
Պետրոս Շանշյան
Ծնվել է1819
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1889
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան (1837) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1843)
Մասնագիտությունհասարակական գործիչ և մանկավարժ

Պետրոս Սամվելի Շանշյան (1819, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - 1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1837 թվական), Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (1843 թվականին1843-1849 թվականներին ապրել է Եվրոպայում, դասախոսություններ լսել Սորբոնի համալսարանում։ 1849 թվականին և 1851-1857 թվականներին լինելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ՝ բարելավել է դպրոցի ուսումնադաստիարակչական գործը, մտցրել նոր առարկաներ՝ բնական գիտություններ, ընդհանուր պատմություն, ֆրանսերեն։ Ներսես Ե Աշտարակեցու մահից (1857 թվական) հետո, Շանշյանը հալածվել է հետադեմ կղերական գործիչներից և հեռացել Ներսիսյան դպրոցից։ 1858-1862 թվականներին ապրելով Պետերբուրգում՝ Շանշյանը հանդիպումներ է ունեցել «Սովրեմեննիկ»-ի խմբագիրներ Պանանի, Նեկրասովի և ռուս առաջադեմ այլ գրական գործիչների հետ։ 1863 թվականին եղել է Ղարաբաղի Եղիշյան դպրոցի տեսուչը։ Վերադառնալով Թիֆլիս՝ հիմնել է մասնավոր դպրոց։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վեձիս գյուղի իր կալվածքում, որի բնակիչներին դեռևս 1850-ական թվականներին ազատագրել էր ճորտական կախումից։ Հեղինակ է ազգային-պահպանողական ոգով գրված «Երկու խոսք համքարների մասին» (1857 թվական, ռուսերեն), «Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցվո», 1866 թվական, «Ուսումն պարտուց» (1870 թվական) են աշխատությունների և բազմաթիվ հոդվածների[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համառօտութիւն քրիստոնէական ուսման Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ.- Երուսաղեմ, 1879[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 253։
  2. «Շանշյան Պետրոս ( 1/101 )». nlr.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուրադյան Մ., Պետրոս Շանշեանց, Թ., 1898:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 450