Պետրոնաս աշտարակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոնաս աշտարակներ
Petronas Towers
արտաքին տեսքը
արտաքին տեսքը
Տեղագրություն Մալայզիա Կուալա Լումպուր
Կառուցման ժամանակ 1992–1998
Բարձրություն
Ծայրաձող 451,9 մ
Տանիք 378,6 մ
Վերջին հարկ 375,0 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 88
Տարածքը շինության մեջ 395,000 քառ․ մ
Պետրոնաս աշտարակներ (Մալայզիա)##
Պետրոնաս աշտարակներ (Մալայզիա)

Տեղեկություններ SkyscraperPage կայքում

Պետրոնաս աշտարակներ, 88-հարկանի երկնաքերներ։ Գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։ Շենքերի նախագծմանը մասնակցել է նաև Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը, ով առաջարկել է դրանք կառուցել իսլամական ոճով[1]։ Աշտարակների հատակագծերն ութածայր աստղեր են, որոնց ավելացվել են կիսաշրջաններ՝ ամրության համար[2]։ 1998-2004 թթ. համարվում էին աշխարհի ամենաբարձր շինությունները։

Շինարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը տևել է 6 տարի (1992-1998)։ Աշտարակները կառուցել են երկու տարբեր ընկերություններ, մրցակցություն և արդյունավետություն ապահովելու համար։ Աշտարակների կառուցման ընթացքում պետք է օգտագործվեին միայն Մալայզիայում արտադրվող շինանյութեր, այնպես որ հնարավոր չէր ապահովել պողպատի բավարար քանակ։ Շինարարության համար պատրաստվել է հատուկ, շատ ամուր և միաժամանակ էլաստիկ բետոնի մի տեսակ, որը հնարավոր եղավ արտադրել Մալայզիայում։ Այս պատճառով շինությունը ստացվեց 2 անգամ ծանր, քան նմանատիպ շենքերը, որոնցում օգտագործվել էր պողպատ։ 16000 պատուհանների լվացումը տևում է մեկ ամիս։ Աշխատակիցների քանակը 10000 է։ Կառույցի հիմքը բետոնի հատուկ տեսակ է, որը կվարցի ավելացման շնորհիվ դիմանում է 137 Մպա ճնշմանը։ Շինարարության ընթացքում շինարարները ստիպված են եղել քանդել մեկ հարկ, վատ որակի բետոնի պատճառով։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքերն աչքի են ընկնում իրենց չափսերով և կառուցման բարդությամբ։ Աշտարակների ներսի բոլոր տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 213750 քառ. մ, իսկ գետնին զբաղեցրած մակերեսը՝ 40 հեկտար։ Պետրոնաս աշտարակներում կան գրասենյակներ, ցուցասրահներ, կոնֆերանս դահլիճներ, պատկերասրահ և այլն։ Գլխավոր պատվիրատուի՝ «Պետրոնաս» ընկերության ծախսերը կազմել են մոտ 800 միլիոն դոլլար։ Կառուցման որոշ ծախսերն իրենց վրա են վերցրել այլ ընկերություններ, որոնք ունեին տարածքներ աշտարակներում։ Աշտարակները միացված են կամրջի տեսք ունեցող փակ անցումով։

Այցելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկներին թույլատրվում է շենք մտնել խիստ գրաֆիկով։ Աշխատանքային օրերին աշտարակներ մտնել կարելի է 9:00-17:00։ Տոմսերը վաճառվում են ժամը 8:30-ից սկսած։ Աշտարակներով անցկացվում են մինի-էքսկուրսիաներ, որոնք իրենց մեջ ներառում են տեղեկություններ շինության մասին, այցելություն շենքերի մեջտեղի կամուրջ և 86-րդ հարկում գտնվող տեսահարթակ։ Էքսկուրսիան արժի 32 դոլլար։ Առանց ուղեկցորդի տեսահարթակ մտնել չի թույլատրվում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոնաս աշտարակները երևում են մի շարք ֆիլմերում ու խաղերում՝

  • Քեթրին Զետա-Ջոնսի և Շոն Քոններիի մասնակցությամբ «Թակարդ» ֆիլմում[3]
  • Hitman 2: Silent Assasin խաղում (որոշ գործողություններ կատարվում են աշտարակներից մեկում)[4]
  • «Ապոկալիպսիսի գաղտնաբառը» ֆիլմում
  • «Կյանքը մարդկանցից հետո» վավերագրական ֆիլմաշարում (մարդկանց վերացումից 75 տարի անց ընկնում է շենքերի մեջտեղի կամուրջը, իսկ 500 տարի անց փլվում է աշտարակներից մեկը, ընթացքում բախվելով երկրորդին, այդպիսով ոչնչացնում է ողջ համալիրը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wee, C. J. Wan-Ling, April Stonghold, James Parpan Almeda (2002). Local cultures and the "new Asia": the state, culture, and capitalism in Southeast Asia. Institute of Southeast Asian Studies. p. 193.
  2. Moskal, Greg (2004). Modern Buildings: Identifying Bilateral and Rotational Symmetry. New York: Rosen Classroom. էջ 28. ISBN 0-8239-8989-5.
  3. «Filming Locations for Entrapment». imdb.com. Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Hitman 2 Silent Assassin Prima Official eGuide». Scribd.com. 2012 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոնաս աշտարակներ» հոդվածին։