Պետրոգրադի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոգրադի կղզի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՍանկտ Պետերբուրգ
Մակերես6,35 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Պետրոգրադի կղզի (ռուս.՝ Петроградский остров) (ֆիններեն՝ Koivusaari՝ Կեչու կղզի), ցամաքային տարածք Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Նևա գետի գետաբերանում։ Մտնում է Պետրոգրադի շրջանի մեջ։ Հին Պետերբուրգի ամենամեծ կղզին է, երկարությունը հասնում է 4,2 կմ, լայնությունը՝ 2,5 կմ։ Տարածքը 635 հեկտար է։ Հարավում՝ Երրորդության կամուրջով միացած է Կենտրոնական շրջանի հետ, Բիրժևոյ և Տուչկովի կամուրջներով՝ Վասիլիի կղզուն։ Հյուսիսում Մալո-Պետրովսկի կամուրջով՝ Պետրովսկի կղզուն, Լազարևսկի և Մեծ Կրեստովսկի կամուրջներով՝ Կրեստովսկի կղզուն։ Արևմուտքում՝ Վիբորգի շրջանին, միացած է Սամպսոնիևսկի և Գրենադերսկի, իսկ Ապտեկարսկի կղզու հետ՝ 7 փոքր կամուրջներով։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1708 թվականին Վոդսկայա գավառի Ֆոմայի կղզին (ռուս.՝ Фомин остров) վերանվանվել էր Պետերբուրգի կղզի, կամ ավելի ուշ՝ Պետրոգրադի կողմ (ռուս.՝ Петроградская сторона

Ֆոմայի կղզու գյուղը, որ գտնվում էր Նևա գետի ափին՝ Ֆիննական ծոցի մոտ, ուներ շուրջ 30 տուն և 40 բնակիչ։ Նրանց մեջ հանդիպում էին նաև նախաքրիստոնեական անուններով մարդիկ՝ Իգոլին, Իգոլա, Ուսկալ, Իբասով, Իգանդուև։ Դրանից ոչ հեռու Լահթա գյուղն էր (ֆիններեն՝ lahti՝ ծոց, շուրթ), որի անունը պահպանվել է մինչ այժմ[1]։

Շվեդական տարեգրության մեջ (1640 թվական) Ֆոմայի կղզին, որպես Ինգերմանլանդիայի հատված, նշված է որպես Phomin Ostroff eller Koyfiusari, այսինքն Ֆոմայի կղզի կամ Կուիվուսաարի (Կեչու կղզի)։ Դրանից 2 դար առաջ՝ Նովգորոդի տարեգրության մեջ (1348 թվական), կղզուն տրվել էր կեչու անունը (ռուս.՝ Березовый остров), երբ պատմվում էր շվեդական թագավոր Մագնուս Էրիկսոնի Իժորայի արշավանքի մասին։ Օրեխովայա, ավելի ուշ՝ Նոտեբուրգ կամ Շլիսսելբերգ ամրոցի ճանապարհին թագավորը կայանել էր այստեղ։ Հատկանշական է, որ ըստ 1500 թվականի տարեգրության, Նևա գետի մյուս կողմում՝ Ֆոմին կղզու դիմացի ափին, կային երեք գյուղեր, և այդ տեղանքը կոչվում էր Ֆոմայի վերջույթ։ Պատմության մեջ անհայտ է մնացել այն Ֆոմայի կերպարը, ում անունով կոչվել են այս վայրերը։ Ամեն դեպքում, նա ապրել է 1348 թվականից հետո, քանի որ 14-րդ դարի տարեգրության մեջ կղզին նշվում է որպես Կեչու կղզի։ 15-րդ դարի տարեգրության մեջ արդեն կղզին կոչվում է Ֆոմայի։ 1676 թվականի շվեդական տարեգրության մեջ կղզին կոչվում էր Koiwosari eller Biorckenholm («Կեչու կղզի»՝ ֆիններենով և շվեդերենով

Հետաքրքիր է, որ Ֆոմայի կղզի անունը վերացել է, իսկ Վասիլիի կղզու անունը մնացել։ Հավանական է, որ հենց Ֆոմայի կղզուց է սկսել ընդարձակվել Սանկտ Պետերբուրգը, քանի որ Զայաչի կղզին, որտեղ քաղաքի միջնաբերդն է, ակնհայտորեն առանձնացված չէ Կեչու կամ Ֆոմինի կղզուց։ Մյուս կողմցի, «Россия» ստեղծագործության մեջ Վ.Սեմյոնովը համոզված է, որ Ֆոմայի կղզի նշանակում է Կաղնու կղզի՝ ռուսերեն Фомин բառը նմանեցնելով ֆիններեն tamminen՝ կաղնի բառի հետ։ Ավելի անհավանական է, որ կղզու անունը փորձել են ներկայացնել որպես մանջուրերեն անուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1703 թվականին Պետրոս Մեծը Պետրոգրադի կղզուն կից Զայաչի կղզում սկսում է միջնաբերդի կառուցումը։ Այս ընթացքում նա բնակվում էր ներկայիս Երրորդության հրապարակում՝ հարավարևմտյան ծայրամասում։ Կղզին այդ ժամանակ անվանվում է Քաղաքային կղզի (ռուս.՝ Городской остров)։ Պետրոս Մեծի մահից հետո՝ 1725 թվականին, այն վերանվանվում է Պետերբուրգի կամ Սանկտ Պետերբուրգի կղզի (ռուս.՝ Петербургский/Санкт Петербургский остров)։ Հետագայում՝ 1720-ական թվականներին, վարչաքաղաքակն կենտրոնը այստեղից տեղափոխվում է Վասիլիի կղզի։ 1730-ական թվականներին սկիզբ է դրվում Կրոնվերկի քարե տների կառուցումը։ Այս ամենի արդյուքնում կղզին աստիճանաբար արվարձանային դիրք է գրավում։

Ամենահին գլխավոր պողոտաներից մեկը՝ Մեծ պողոտան (ռուս.՝ Большой проспект), թվագրվում է 1730-ական թվականներին։ Այն շարունակվում է Վասիլիի կղզում։ Վերջինիս հյուսիս-արևելքից Պետրոգրադի կղզու հարավ-արևմուտքին փողոցը միանում է Տուչկով կամրջի միջոցով։ Կղզում հիմնվում են Յամբուգի, Կոպորի, Սանկտ Պետերբուրգի և Բելոզերսկի թաղամասերը, և նոր ճանապարհը միավորում է նրանց։ 1860 թվականին այստեղ գործարկվում է առաջին ձիակառքը, որին 1908 թվականին հաջորդում է տրամվայը, իսկ 1948 թվականին՝ տրոլեյբուսը[2]։

Հաջորդ հիմնական փողոցը Կամեննոօստրովսկի պողոտան է, որը հատվում է Մեծ պողոտային Լև Տոլստոյի հրապարակի հյուսիսում՝ հասնելով մինչև ժամանակակից Երրորդության կամուրջ։ Պողոտան նախագծվել էր 18-րդ դարում՝ Կրոնվերկից մինչև Կամեննի կղզի։ 1820-ական թվականներին այն հատուկ ընդգծված մայթերով փողոց էր։ 1870-ական թվականներին այս փողոցում հայտնվում է ձիակառքը, որը 1909 թվականին փոխարինվում է տրամվայով։ 1903 թվականին պողոտան ընդլայնվում է և ստանում ժամանակակից տեսքը[3]։

Կղզին Պետրոգրադի անունը ստացել է 1914 թվականին, երբ այդպես է վերանվանվել Սանկտ Պետերբուրգ քաղաքը[3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոգրադի կղզում գտնվում են հայտնի համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ։ 1897 թվականին Լև Տոլստոյի փողոցում հիմնադրվում է Պավլովի անվան Բժշկական համալսարանը՝ որպես առաջին բժշկական իգական ինստիտուտ[4]։

Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը Ռուսաստանի առաջատարներից է իր ոլորտում[5][6]։ Այստեղ է նաև Մոժայսկու անվան ռազմաինժեներական ակադեմիան։

Պատմական կարևորագույն նշանակություն ունի Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության «մասնակից» լեգենդար Կրեյսեր Ավրորան։ 1956 թվականին խարիսխ գցելով Մեծ Նևկա գետի ափին՝ այն մինչև այժմ թանգարան է։ Այստեղ 1896 թվականին նկարահանվել առաջին շարժանկարը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Լենֆիլմ կինոստուդիան։ Այստեղ է գտնվում Բալթիկայի տունը, Հոբելյանական մարզահամալիրը, Սանկտ Պետերբուրգի պլանետարիումը, կենդանաբանական այգին, Գորկու անվան այգին, Սանկտ Պետերբուրգի մզկիթն ու սինագոգը, մի քանի թատրոններ և թանգարաններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Историческое, географическое и топографическое описание Санкт-Петербурга от начала заведения его, с 1703 по 1761 г., сочиненное Г. Богдановым, а ныне дополненное и изданное В. Рубаном. ― СПб., 1779
  • Форстен Г. В. Балтийский вопрос в XVI и XVIII столетиях. ― СПб., 1894
  • Грач А. Д. Археологические раскопки в Ленинграде. ― М., 1957
  • Медерский Л. А. Васильевский остров. ― Л.; М., 1958;
  • Пирогов П. П. Васильевский остров. ― Л., 1966;
  • Попов А. И. Следы времен минувших. ― Л., 1981;
  • Горбачевич К. С., Хабло Е. П.։ Почему так названы?,1985
  • Горбачевич К. С., Хабло Е. П.։ Почему так названы?,1996
  • Возникший волею Петра. ― М., 2003.
  • Никитенко Г. Ю. Официальные названия в топонимии Петербурга первой половины XVIII в. // Феномен Петербурга։ Тр. … конф. ― СПб., 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Окрестности Петербурга. Карелия на переломе эпох
  2. Большой просп. П.С.
  3. 3,0 3,1 "Petrogradsky District". The Encyclopaedia of Saint Petersburg
  4. «Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  5. St. Petersburg National Research University of Information Technologies, Mechanics and Optics, St. Petersburg, Russia
  6. Санкт-Петербургский национальный исследовательский университет информационных технологий, механики и оптики

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]