Պետկո Ռաչև Սլավեյկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետկո Ռաչև Սլավեյկով
Ծնվել էնոյեմբերի 17, 1827(1827-11-17)[1][2][3]
ԾննդավայրՎելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 1, 1895(1895-07-01)[1][2][3] (67 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա[2]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրող, աստվածաշնչի թարգմանիչ և քաղաքական գործիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
Ուշագրավ աշխատանքներQ56085108? և Q56085121?
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
ԶավակներՊենչո Սլավեյկով, Račo Petkov Slavejkov?, Hristo Slaveykov? և Ivan Slavejkov?
 Petko Slaveykov Վիքիպահեստում

Պետկո Ռաչե Սլավեյով (բուլղար․՝ Петко Рачов Славейков, նոյեմբերի 17, 1827(1827-11-17)[1][2][3], Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն - հուլիսի 1, 1895(1895-07-01)[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղար բանաստեղծ, լուսավորիչ, հասարակական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխական դպրոցն ավարտելուց հետո (16 տարեկանից) ուսուցչություն է արել։ Կ․ Պոլսում եղել է «Դայդա» (1863-1867 թվականներին) և «Մակեդոնիա» (1866-1872 թթ.) թերթերի խմբագիրը։ Պայքարել է ազգային անկախության և հասարակական կյանքի ժողովրդավարացման համար։ Սերտ փոխհարաբերությունների մեջ է եղել պոլսահայ առաջադեմ գործիչների հետ։ Նրա «Մակեդոնիա» պարբերականը որոշ ժամանակ տպագրվել է Արապյան եղբայրների տպարանում։ Թուրքական լծից Բուլղարիայի ազատագրվելուց (1878 թ.) հետո եղել է Տիռնովոյի սահմանադրական ժողովի անդամ (1879 թ.), Բուլղարիայի ժողովրդական ժողովի պատգամավոր (1880 թվականին՝ նախագահ), լուսավորության նախարար (1880-1881 թվականներին)։ Մլավեյկովը Բուլղարիայի լիբերալ կուսակցության ստեղծողներից և առաջնորդներից է, բուլղարական նոր գրականության հիմնադիրներից։ «Բազմերանգ փունջ», «Երգարան», «Առականի» (բոլորը՝ 1852 թ.- ին) ժողովածուները բովանդակում են ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններ։ Մլավեյկովի ինտիմ քնարերգությանը և հայրենասիրական պոեզիային («Ճերմակոտն աղջկա աղբյուրը», 1873 թ., պոեմ, «Երգեր և բանաստեղծություններ», 1879 թ., ժողովածու) հատուկ է ազգային գունեղությունը։ Հավաքել և կազմել է բուլղարական առածների և ասացվածքների առավել լիակատար ժողովածու (հ․ 1-2, 1889-1897 թվականներին)։ Մեծ ներդրում ունի բուլղարական գրական լեզվի զարգացման գործում։ Թարգմանել է ռուս, սերբ, հույն և այլ գրողների ստեղծագործություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 422
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետկո Ռաչև Սլավեյկով» հոդվածին։