Պետերբուրգի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետերբուրգի հայկական տպագրություն, սկզբնավորվել է 1781 թվականին, երբ Գ․ Խաչդարյանը Լոնդոնից բերած իր հայկական տպատառերով լույս ընծայեց «Տետրակ այբբենական»-ը, որ հայոց լեզվի այբբենարան էր և Ռուսաստանում տպագրված առաջին հայերեն գիրքը։

18-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1789 թվականը տպարանը հրատարակել է շուրջ 15 անուն գիրք, այդ թվում՝ Ներսես Շնորհալու «Ցիսուս որդի»-ն (1785), Եղիշեի՝ Նմուշներ Պետերբուրգի հայկական տպագրությունից արդանանց պատերազմը («Գիրք որ կոչի Եղիշէ պատմագիրք», 1787), իր՝ Խալդարյանի հայ-ռուսերեն բառարանը («Գիրք որ կոչի շսսիղ լեզուագիտութեան», 1788), Կ․ Սարաֆյանի «Գիրք որ կոչի բանալի գիտութեան» (1788) ձեռնարկը և այլն։ Այնուհետև ապարանն անցել է էջմիածնի տնօրինությանը, և Հ․ Արդությանն այն տեղափոխել է Նոր Նախիջեվան, հետո՝ Աստրախան։ 1810 թվականին Պետերբուրգի «Մորսկայա տիպոգրաֆիա»-ում աստրախանցի մշակութային գործիչ և տպագրիչ Հ․ Հովհաննիսյանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու աղոթքը պարունակող գրքույկ («Մաղթանք գիշերայինք»)։ Նույն թվականին հիմնել է իր սեփական տպարանը և մինչև 1827 թվականը լույս ընծայել 10-ից ավելի հայերեն գրքեր, այդ թվում՝ «Քարոգք նորին կայսերական մեծութեան․․․» (հայերեն և ռուսերեն, 1811), Մ․ Իաճենցի «Բարառնական դիմառնութիուն․․․» (1812), հայատառ թուրքերեն Նոր կտակարան (1814, 1817, 1819), Աստվածաշունչ (1817) են։ 1828 թվականին Լազարյան ճեմարանը Պետերբուրգում բացել է իր տպարանը, որտեղ լույս են ընծայվել պաշտոնական վավերագրեր (հայերեն և ռուսերեն), ինչպես՝ «Արձանագրութիւնք, որք վերաբերին առ հաստատութիւն հաշտութեանն ընդ Պարսկաստանի» (1828), «Գումար բարձրագոյն հրովարտակաց․․․» (1839Պետերբուրգում 1838 թվականից գործել է Ալ․ Խոէդարաշյանի տպարանը, որը նույն թվականին հրատարակել է տպարանատիրոջ «Բառարան ի հայկական լեզու ի ռուսաց բարբառ» երկհատոր աշխատանքը, 1839 թվականին նրա գրադարանի գրացուցակը («Ցանկ տպագրեալ և ձեռագիր գրոց․․․»)։

19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներին այստեղ գործել է Ռ․ Պատկանյանի տպարանը, որը, ի թիվս այլոց, տպագրել է «Հյուսիս» հանդեսը։ 19-րդ դարի 2-րդ կեսին և հետո Պետերբուրգում հայերեն գրքերը հիմնականում հրատարակվել են տեղի տարբեր ապարաններում, այդ թվում՝ գիտությունների ակադեմիայի, Բակոտիի, Գոլովինի, Ի․ Սկորոխոդովի, Լիբերմանի (վերջին երկուսի տպարաններում մի քանի հայերեն գրքերից բացի, տպագրվել է «Արաքս» հանդեսը), Բորպանովսկու (1913 թվականին հրատարակել է «Շողեր» ժողովածուն)։ Բեղմնավոր է եղել «Պուշկինյան» հայկական տպարանը, որը 1890-1900-ական թվականներին լույս է ընծայել բժիշկ Ա․ Բուդուղյանի բժշկական գիտահանրամատչելի մի շարք աշխատություններ, այլ գրքեր, ինչպես և «Բանբեր գրականության և արվեստի» (1903-1904), «Սափրիչ» (1906-1908) հանդեսները, «Արցունքներ» ժողովածուի համարները (1907Պետերբուրգում 1867-1872 թվականին գործել է Մ․ Միանսարյանցի հայկական հրատարակչությունը, որը տարբեր տպարաններում, հրատարակչի տպատառերով, լույս է ընծայել մանկավարժական բնույթի թարգմանական գրքեր և իր՝ Միանսարյանցի «Քնար հայկական»-ը (1868), «Կանոնավոր և վայելուչ գրության պատմություն և տեսություն» (1872

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 251