Պետական սահմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-թուրքական սահմանը

Պետական սահմաններ, պետության տարածքը հարևան պետությունների տարածքներից անջատող գիծ։ ՍՍՀՄ պետական սահմանի մասին օրենքով (1982) ՍՍՀՄ պետական սահմանն այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղաձիգ մակերևույթը, որոնք որոշում են ՍՍՀՄ տարածքի՝ ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տա րածության շրջանակները։ ՍՍՀՄ պետական սահմանը, եթե միջազգային պայմանագրով այլ բան չի նախատեսված, որոշվում է․

1․ Ցամաքում՝ ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմ նորոշումների,

2․ Ծովում՝ ըստ ՍՍՀՄ աե րիաորիաչ ջրերի արտաքին շրջագծի,

3․ Նավարկելի գետերում՝ ըստ գլխավոր նավարկուղու միջամասի կամ գետի ջրհոսի հունի, ոչ նավարկելի գետերում (վտակներում)՝ ըստ նրանց միջնագծի կամ ըստ գետի գլխավոր գետաբազկի միջնամասի, լճերում և այլ ջրավազաններում՝ ըստ այն ուղիղ գծի, որը ՍՍՀՄ պետական սահմանի ելքերը միացնում է լճի կամ այլ ջրավազանի ափերին։ Գետով (վտակով), լճով կամ այլ ջրավազանով անցնող ՍՍՀՄ պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման դեպքում, այնպես էլ գետի (վտակի) հունը այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում,

4․ Հիդրոհանգույցների ջրամբարներում և այլ արհեստական ջրավազաններում՝ ՍՍՀՄ պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում է տեղանքով մինչև դրանց լցումը,

5․ Նավարկելի և ոչ նավարկելի գետերի (վտակ ների) սահմանային հատվածներով անցնող երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա և այլ կառուցվածքներում՝ ըստ այդ կառուցվածքների միջնագծի կամ տեխնոլոգիական առանցքի, անկախ ՍՍՀՄ ջրային պետական սահմանի անցումից։

Սահմանակից պետությունների հետ սահմանային հարցերը ՍՍՀՄ-ը լուծում է փոխադարձության և բարիդրացիության հիման վրա՝ ՍՍՀՄ պետական սահմանի մասին օրենքին, ՍՍՀ Միության օրենսդրության այլ ակտերին և ՍՍՀՄ միջազգային պայմանագրերին համապատասխան։ Նույն կարգով որոշվում է նաև ՍՍՀՄ պետական սահմանի ռեժիմը՝ ՍՍՀՄ պետական սահմանի հաստատման, ՍՍՀՄ տերիտորիալ ջրերում և սահմանային գետերի, լճերի և այլ ջրավազանների ջրերի սովետական մասում սովետական և օտարերկրյա ոչ ռազմական նավերի ու ռազմանավերի նավարկելու և գտնվելու, օտարերկրյա ոչ ռազմական նավերի և ռազմանավերի՝ ՍՍՀՄ ներքին ջրերն ու նավահանգիստները մտնելու և այնտեղ գտնվելու, ՍՍՀՄ պետական սահմանի վրա զանազան աշխատանքներ, ձկնորսական և այլ գործունեություն իրականացնելու կարգը։ Պետությունների միջև սահմանները հաստատվում են առանձին փուլերով։ Պետական սահմաններն անձեռնմխելի են։ Դրանց խախտումը դիտվում է ոտնձգություն պետության սուվերենության դեմ։ Պետական սահմանների հարցը սերտորեն առնչվում է պատերազմի և խաղաղության պրոբլեմների հետ։

Պետական սահմանների վերաբերյալ վեճերի խաղաղ կարգավորումը, ՍՍՀՄ առաջարկությամբ, լուծվում է սահմանային ներկայացուցիչների (կոմիսարներ, լիազորներ են) միջոցով։ Պետական սահմանների պահպանման նպատակով սահմանային գոտիներում և շերտերում կազմակերպվում է սահմանային ռեժիմ, որը կարգավորվում է ներքին օրենսդրությամբ և սահմանակից պետությունների հետ կնքված սահմանային համաձայնություններով։ ՍՍՀՄ պետական սահմանները տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով (սահմանային սյուներ, բուրգեր, նշանաձողեր, սահմանաթմբեր են)։ Տերիտորիալ ջրերի սահմանագծի վրա տեղադրվում են խարսխավոր լողաններ, նշաձողեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png