Պետական դրոշի հրապարակ (Բաքու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
National Flag Square e-citizen.jpg

Պետական դրոշի հրապարակ (ադրբ.՝ Dövlət Bayrağı Meydanı), Բաքվում գտնվող հրապարակ, որտեղ տեղադրված է Ադրբեջանական Հանրապետության ամենամեծ դրոշը։

Պատմություն[խմբագրել]

2007 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Բաքվում Պետական դրոշի հրապարակ ստեղծելու մասին հրաման։ Հրապարակի հիմքը դրել են 2007 թվականի դեկտեմբերի 30-ին Բաքվի Բաիլովո ավանում, երկրի ռազմա-ծովային ուժերի բազայի մոտակայքում[1]։

Նախագիծը մշակել է ամերիկյան Trident Support ընկերությունը և իրականցրել է ադրբեջանական Azenko-ն[2]

2010 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունեցել Պետական դրոշի հրապարակի հանդիսավոր բացումը, որտեղ բարձրացվել է Ադրբեջանի դրոշը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել]