Պեյտոն Սիլվա
Պեյտոն Սիլվա Peyton Siva | ||
Դիրքը | Խաղարկող | |
---|---|---|
Համար | № 1 | |
Ի ծնե տրված անունը | Պեյտոն Ռոբերտ Սիլվա կրտսեր Peyton Robert Siva, Jr. | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1990 (33 տարեկան) | |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,78 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դպրոց | Ֆրենքլինի ավագ դպրոց (Սիեթլ, Վաշինգտոն) | |
համալսարան | Լուիսվիլի համալսարան (2009–2013) | |
Դրաֆթի տարի | 2013 / ռաունդ` 2 /ընտ.` 56-րդ | |
Դրաֆթ ակումբ | Դետրոյթ Փիստոնս | |
Կարիերայի պատմություն
| ||
Դետրոյթ Փիստոնս (2013–2014) ↳ Ֆորտ Ուեյն Մեդ էնթս (Դի լիգա, 2013–2014) Էրի Բեյհոքս (2014–2015) ՅուվեԿազերտա (2015–2016) Ալբա Բեռլին (2016-2021) Նյու Զիլանդ Բրեյքերս (2021-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Պեյտոն Ռոբերտ Սիլվա կրտսեր (անգլ.` Peyton Robert Siva, Jr., հոկտեմբերի 24, 1990[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), սամոական ծագմամբ ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս նորզելանդական «Նյու Զիլանդ Բրեյքերս» ակումբում։ Ժամանակին հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Ծնվել է Վաշինգտոն նահանգի վարչական կենտրոն Սիեթլ քաղաքում։ Ավագ դպրոցի բասկետբոլային կարիերան անցկացրել է Ֆրենկլինի ավագ դպրոցում։ Դպրոցի ավարտական տարում Սիլվայի միջին ցուցանիշներն էին 18,1 միավոր, 5,3 փոխանցում, 3,4 անդրադարձ և 2.3 խլում։ Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Լուիսվիլի համալսարանը։ Համալսարանային թիմի կազմում Սիլվան երկու անգամ հասել է մինչև NCAA I դիվիզիայի առաջնության եզրափակիչ քառյակ, ինչպես նաև մեկ անգամ հաղթել այն (2013)։ Համալսարանն ավարտելուց հետո Սիլվան ընտրվել է NBA-ի 2013 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 56-րդ ընտրությամբ՝«Դետրոյթ Փիստոնսի» կողմից։ «Փիստոնսի» կազմում անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում մոտավորապես մեկ ամիս անցկացրել է NBA զարգացման լիգայի «Ֆորտ Ուեյն Մեդ էնթս» կրտսեր ակումբում[2]։ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սիլվան նոր պայմանագիր է կնքում «Օռլանդո Մեջիքի» հետ[3]։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագ դպրոց
- 2009՝ «McDonald's All-American» թիմի անդամ
- 2009՝ Վաշինգտոն նահանգի Միստր Բասկետբոլ
- 2009՝ Վաշինգտոն նահանգի տարվա դպրոցական բասկետբոլիստ
- 2009՝ «Սիեթլ թայմս» վարկածով տարվա դպրոցական բասկետբոլիստ
- 2009՝ Վաշինգտոնի 3Ա նահանգային չեմպիոն
- 2009՝ 3Ա նահանգային մրցույթի MVP
- 2009՝ Մետրո լիգայի MVP
- 2009՝ «Փերեյդ» վարկածով «All-American» երրորդ թիմի անդամ
- Համալսարան
- 2011՝ «All-Big East» պատվավոր հիշատակում
- 2011՝ «Big East All-Tournament» խորհրդանշական հավաքական
- 2012՝ NCAA արևմտյան տարածաշրջանի «all-tournament» խորհրդանշական հավաքական
- 2012՝ Big East մրցույթի MVP
- 2013՝ Big East մրցույթի MVP
- 2013՝ NCAA համազգային չեմպիոն
- 2013՝ Ֆրենսիս Պոմերոյ Նեյսմիթի մրցանակ
- 2013՝ Ակադեմիական «All-American»
- 2013՝ «All-Big East» երրորդ թիմ