Պեկինյան բադ (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկինյան բադ (ուտեստ)
Peking Duck 3.jpg
ուտեստ
Մտնում է ազգային խոհանոցների մեջ
Չինական խոհանոց
Ծագում
Անվան բնօրինակ 北京烤鴨,бэйцзин каоя
Առաջացման երկիր Չինաստան
Բաղադրամասեր
Հիմնական բադի միս,մեղր

Պեկինյան բադ, չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը: Պեկինյան բադի բաղադրատոմսը առավել հայտնի դարձավ դեռևս Յուան կայսրի օրոք,երբ բժիշկ-դիետոլոգ Հյուն պատասխանատու էր նրա սննդակարգի համար: Նա այդ մասին նշել է իր «Սննդի ամենակարևոր սկզբունքները» աշխատության մեջ:

Ենթադրվում է, որ այս բաղադրատոմսը առաջացել է Շանդուն գավառում, սակայն ավելի սիրվում է Պեկինում, այդ իսկ պատճառով ստանում է պեկինյան անվանումը: Բադը մեղրով պատելուց հետո եփվում է հատուկ ջեռոցում,եփվելուց հետո այն մատուցվում է շերտատված: Միսը և մաշկը,որը պետք է լինի խրթխրթան մատուցվում է մանդարինի կտորներով, թարմ սոխով և այլ սոուսների հետ: Հավելյալ կարելի է օգտագործել այլ բաղադրիչներ, որոնցից է օրինակ վարունգը:

Քանի որ ռեստորաններում բադը պատրաստվում է ամբողջովին, ապա նրանից առաջացած արգանակով պատրաստվում է կաղամբով ապուր և մատուցվում մսից հետո: Պեկինյան բադը ուտում են նաև բրնձից պատրաստված բլիթներով: Պեկինում այս ուտեստը մատուցվում է հատուկ ռեստորաններում: