Պեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեկ (հոլանդերեն pek — խեժ), ձյութերի կամ խեժերի թորումից որպես մնացորդ ստացվող կարծր կամ մածուցիկ ամորֆ սև նյութ, ստանում են պինդ վառելիքի (ածուխ, տորֆ, այրվող թերթաքար, փայտանյութ) ջերմային վերամշակման կամ նավթի ջերմաքայքայման միջոցով (նավթային պեկ)։ Պեկը օգտագործվում է էլեկտրոդներ և պեկային լաքեր պատրաստելու համար, որպես կապակցանյութ (պինդ վառելիքի բրիկետացման դեպքում), ջրամեկուսիչ նյութ՝ տոլի և ռուբերոիդի արտադրության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 226