Պելեմ Գրենվիլ Վուդհաուս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սըր Պելեմ Գրենվիլ Վուդհաուս (անգլերեն՝ Sir Pelham Grenville Wodehouse; 1881թ. հոկտեմբերի 15 — 1975թ. փետրվարի 14) — հանրաճանաչ անգլիացի գրող, թատերագիր, կատակերգակ: Բրիտանական կայսրության շքանշանի (KBE) ասպետ: Վուդհաուսի ստեղծագործությունները, առաջին հերթին երգիծական ժանրում գրվածները, սկսած 1915թ. հաջողություն են վայելում: Նրա գրական գործերը բարձր են գնահատել բազմաթիվ հայտնի գրողներ, այդ թվում Ռադյարդ Քիփլինգը և Ջորջ Օրվելը: Առավել հայտնի է Ջիվսի և Վուստերի մասին նրա վիպաշարը, որի մոտիվներով 1990-93թթ. սերիալ է թողարկվել (այնտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Ստիվեն Ֆրայը և Հյու Լորին):