Պեդրո I
Պեդրո I (19 ապրիլ 1320,Կոիմբրա Պորտուգալիա — 18 հունվարի 1367, Եստրեմոշ, Պորտուգալիա) —Պորտուգալիայի թագավոր 1357—1367թթ. Բուրգունդական դինաստիայից,Ալֆոնսո IV-ի որդին:
[խմբագրել] Կառավարումը
1339թ. Պեդրոն ամուսնանում է հոր հրամանով, սակայն երկար տարիներ ապրում է իր սիրուհու` Ինես դե Կաստրոի հետ, որից ուներ չորս երեխա: Իր օրինական կնոջ մահից հետո Պեդրոն հրաժարվում էր ամուսնանալ ուրիշի հետ, չնայած հոր խնդրանքների:
Ալֆոնսոն խնդրանքներից անցնում է սպառնալիքի, նա իր զորքով հարձակվում է այն եկեղեցու վրա, որտեղ որդին պահել էր Ինեսին և սպանում է նրան: Իմանալով այդ մասին Պեդրոն հավաքում է իր զորքը և պատերազմի ելնում հոր դեմ: Մի քանի շաբաթից նրանք համաձայնության են գալիս: Երբ հայրը մեռնում է Պեդրոն մահապատժի է ենթարկում Ինեսի սպանողներին:
Հաջորդ տարի նա իր պալատում ժողով է հրավիրում, որտեղ երդվում է, որ նշանված է եղել Ինեսի հետ: Դրանից հետո Ինեսի մարմինը բերում են Կոիմբրաից, հագցնում թագավորական հագուստ և նստեցնում գահին: Նրա գլխին թագ են դնում և հռչակում Պորտուգալիայի թագուհի: