Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը
| Պարֆյումեր Das Parfum – Die Geschichte eines Mörders |
|
Enter an intoxicating world of passion, obsession and murder |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2006 |
| Ռեժիսոր | Թոմ Տիկվեր |
| Պրոդյուսեր | Բերնտ Այխինգեր |
| Սցենարիստ(ներ) | Էնդրյու Բիրկին Բերնտ Այխինգեր Թոմ Տիկվեր |
| Դերակատարներ | Բեն Ուիշոու |
| Օպերատոր | Ֆրանկ Գրիբե |
| Երաժշտություն | Թոմ Տիկվեր |
| Մոնտաժ | Ալեքսանդր Բեռներ |
| Ընկերություն | Constantin Film |
| Տևողություն | 147 րոպե |
| Բյուջե | 50,000,000 € |
| Շահույթ | 132,180,323 $ |
Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը (գերմ. Das Parfum – Die Geschichte eines Mörders) — 2006թ. նկարահանված գերմանական թրիլեր` Պատրիկ Զյուսկինդի «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» վեպի հիման վրա: Ֆիլմի բյուջեն 50 միլիոն եվրո է, և այն համարվում է գերմանական ամենաթանկ ֆիմը:
[խմբագրել] Սյուժե
18-րդ դարի Փարիզում ծնվում է Ժան-Բատիստ Գրենույը: Նա մեծանում է` ունենալով գերմարդկային հոտառության զգացում: Գրենույը ցանկանում էր միայն պահպանել կնոջ բուրմունքը: Մի անգամ նա զարմացնում է իտալացի օծանելիքագործ Ջուզեպպե Բալդինիին` իր հոտառությամբ կարողանալով գտնել մի օծանելիքի բաղադրությունը: Բալդինին նրան վերցնում է իր մոտ և սովորեցնում, որ ցանկացած օծանելիք կազմված է տասներկու հոտից և հնարավոր տասներեքերորդից: Սակայն Գրենույը հայտնաբերում է, որ Բալդինիի սովորեցրած մեթոդը չի կարող պահպանել մարդու հոտը և մեկնում է Գրասս: Այստեղ նա աշխատանք է գտնում Մադամ Արնուլֆիի և Դոմենիկ Դրյուոի մոտ: Գրասսում, օգտագործելով սառը անֆյուրաժի մեթոդը մի մարմնավաճառի վրա, նա կարողանում է պահպանել նրա բույրը: Այդպես նա սկսում է մեկը մյուսի հետևից սպանել տասներկու կանանց և պահպանում նրանց հոտը, որպեսզի ստեղծի այնպիսի օծանելիք, որը կարող է հնազանդեցնել, ստիպել սիրահարվել ամբոխին:
[խմբագրել] Դերակատարներ
| Դերասան | Դեր |
| Բեն Ուիշոու | Ժան-Բատիստ Գրենույ |
| Դասթին Հոֆման | Ջուզեպպե Բալդինի |
| Ալան Ռիքման | Էնթոնի Ռիչիս |
| Ռեյչել Հերդ-Վուդ | Լաուրա |
| Սարա Ֆորեստիե | Ժաննա |
| Կորինա Խարֆուխ | մադամ Առնուլֆի |
| Պոլ Բերոնդո | Դոմենիկ Դրյուո |
| Ալվարո Ռոկ | Գրենույը 5 տարեկանում |
| Ֆրանկ Լեֆեվր | Գրենույը 12 տարեկանում |
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Պարֆյումեր` մի մարդասպանի պատմությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- Տոմ Տիկվերի հարցազրույցը ComingSoon.Net կայքին (անգլ.)
- Բեն Ուիշոուի հարցազրույցը ComingSoon.Net կայքին (անգլ.)