Պարսկական ավազամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարսկական ավազամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Կաթնասուններ
Ընտանիք Ավազամկներ
Լատիներեն անվանում
Meriones persicus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պարսկական ավազամուկ (լատին․՝ Meriones persicus), ավազամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և այլ մարզերի կիսաանապատային գոտիներում, քարքարոտ հացահատիկային դաշտերում և այլն։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 17,5 սմ է, պոչինը՝ 18,8 սմ։ Մարմնի վերին մասն ավազագույն է, որովայնը՝ սպիտակավուն։ Պոչը մազակալած է և վերջանում է մոխրագույն կամ դարչնագույն վրձնիկով։ Ապրում է միայնակ՝ գետնափոր (երկարությունը՝ մինչև 250 սմ, խորությունը՝ 120 սմ) պարզ կառուցվածքով բներում։ Սնվում է խոտաբույսերով և սերմերով։ Տաք եղանակներին գործունյա է գիշերը, ձմռանը՝ նաև ցերեկը։ Ձմռան համար կուտակում է կերի մեծ պաշար։ Բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-9 ձագ։ ժանտախտի հարուցչի հիմն, կրողն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսկական ավազամուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսկական ավազամուկ» հոդվածին։