Պարուրամշակման գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարուրակամշակման գործիքներ՝ մետաղահատ գործիքներ՝ գլանային և կոնական մակերևույթների վրա պարուրակներ ստանալու համար։ Պարուրակների ակոսումը կատարվում է կտրիչներով, կատարներով, ներպարուրակիչներով, արտապարուրակիչներով, պտուտակահան գլխիկներով, պարուրակային ֆրեզներով, միակամ բազմագալար հղկասկավառակներով։ Պարուրակամշակման կտրիչներն ըստ կոնստրուկցիայի լինում են ձողաձև, պրիզմայաձև և կլոր։

Կոնստրուկտիվ պարամետրերն ու կտրման անկյունները հաշվում են՝ կախված մշակվող դետալի պարուրակի վերելքի անկյան տեսակից, ուղղությունից և մեծությունից, ինչպես նաև մշակումից (նախնական կամ վերջնական)։

Պարուրակամշակման կատարները ըստ ձևի լինում են կլոր և պրիզմայաձև։ Կատարի աշխատանքային մասը, ի տարբերություն կտրիչի, ունի մի քանի պարուրակներ (ատամներ) և բաղկացած է կտրող (l,5÷2 պարուրակ) և տրամաչափող (4,5÷6 պարուրակ) մասերից։ Ըստ կոնստրուկցիայի և կիրառման ներպարուրակիչները լինում են ձեռքի, մեքենայական, մանեկի, պարուրակիչ, տրամաչափիչ, խողովակային, կոնաձև, հավաքովի և հատուկ։ Ներպարուրակիչը բաղկացած է ․ ներպարուրակիչ քային մասից և պոչամասից։ Աշխատանքային մասն ունի կտրող և պարուրակող հատվածներ։ Արտապարուրակիչներն ըստ կոնստրուկցիայի լինում են կլոր կիսվող կլոր արտապարուրակիչ խողովակաձև, պրիզմայաձև։

Պտուտակահան գլխիկները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ինքնաբացիկ և կարգավորվող։ Պարուրակային ֆրեզները լինում են կատարային, գլանական և սկավառակային։ Հղկասկավառակները, որոնց հատվածքը համընկնում է պարուրակի պրոֆիլին, կարող են լինել միաթել և բազմաթել։ Պարուրակի ստացման ամենաառաջավոր մեթոդը հոլովակներով, արտապարուրակիչներով կատարվող գլանաք երթումն է։

Պարուրակների ստացումն այս դեպքում կատարվում է ոչ թե տաշեղների կտրմամբ, այլ մշակվող դետալի մետաղի պլաստիկ դեֆորմացման ճանապարհով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 218