Պարույր Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր Կարապետյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1959(1959-10-03)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԱնգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1980)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Պարույր Վիլասի Կարապետյան (հոկտեմբերի 3, 1959(1959-10-03)[1], Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1985 թթ. - աշխատել է Երևանի «Անաստասավան» կոլտնտեսությունում։
  • 1985-1986 թթ. - աշխատել է Երևանի Շահումյանի անվան կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական, բրիգադավար, գլխավոր գյուղատնտես։
  • 1991-1996 թթ. - աշխատել է «Սեբաստիա» հյուրանոցում որպես ավագ ադմինիստրատոր, ապա՝ տնօրեն։

Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թ. - ընտրվել է Աջափնյակ համայնքի ղեկավար։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, 2000 թ. դեկտեմբերից խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2001 թ. ապրիլից «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2005 թ. հուլիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ 2005 թվականի օգոստոսի 1-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ[2]։
  • 2011 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]