Պարոն ոչ ոք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարոն ոչ ոք
անգլ.՝ Mr. Nobody
Երկիր Կանադա[1]
 Ֆրանսիա
 Գերմանիա
 Բելգիա
Ժանրդրամա[2][3][4], ֆանտաստիկ ֆիլմ[2][4][5], ռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և arthouse science fiction film?
Թեմաճանապարհորդություն ժամանակով, բազմատիեզերք, irreversible process?, Էնտրոպիա և Ընտրություն
Թվականսեպտեմբերի 12, 2009, օգոստոսի 26, 2010[6], հուլիսի 8, 2010[7][8], հունվարի 13, 2010 և հուլիսի 16, 2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺակո Վան Դորմալ[9][3][4][…]
ՊրոդյուսերՖիլիպ Գորդիե[1]
Սցենարի հեղինակԺակո Վան Դորմալ[1]
ԴերակատարներՋարեդ Լետո[9][2][4][…], Սառա Փոլլի[9][2][10][…], Դայան Կրյուգեր[9][2][10][…], Linh Dan Pham?[2][11], Ռիս Իվանս[2][10][11], Natasha Little?[2][10][11], Թոբի Ռեգբո[2][10][11], Ջունո Թեմփլ[2][10][11], Clare Stone?[10][11][1], Thomas Byrne?[10][11], Audrey Giacomini?[10][11], Դենիել Մեյս[10][11], Laurent Capelluto?[12], Ben Mansfield?[12], Pascal Duquenne?[12], Ալան Քորդյուներ[12], Մայքլ Ռայլի[12][1], Ժակո Վան Դորմալ[12], Կիարա Կազելլի[12], Harry Cleven?[12], Քրիստոֆ Բյուկարն[12], Serge Larivière?[12], Ֆիլիպ Գորդիե[12], Valentijn Dhaenens?[12], Մարկ Զինգա[12], Christelle Cornil?[12], Peter Gorissen?[12], Jan Hammenecker?[12][13], Titus De Voogdt?[12], Nenad Lucic?[12], Clayton Nemrow?[12], Tyrell van Boog?[12], Catherine Demaiffe?, Martin Swabey?, Brian Wrench? և Emily Tilson?[1]
ՕպերատորՔրիստոֆ Բյուկարն[14][15]
ԵրաժշտությունPierre Van Dormael?
ՄոնտաժMatyas Veress? և Սյուզան Շիփթոն
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրՄոնրեալ, Բեռլին, Օտտավա և Լայպցիգ
ԿինոընկերությունPan-Européenne
Տևողություն138 րոպե, 141 րոպե և 157 րոպե
Բյուջե47 000 000 $
 Mr. Nobody Վիքիպահեստում

Պարոն ոչ ոք (անգլ.՝ Mr. Nobody), ռեժիսոր Ժակո Վան Դորմալի նկարահանած ֆիլմն է։ Նկարահանվել է 2009 թվականին։ Պատմում է ֆիլմի գլխավոր հերոս՝ Նեմո Ոչ ոքի ճակատագրի և դրա հնարավոր տարբերակների մասին։

Նեմոն արթնանում է հեռավոր ապագայում՝ 118 տարեկան հասակում և փորձում է հիշել իր կենսագրության փաստերը։ Լինելով բոլոր տեսակի գաղափարների հավաքածու ՝ այս ֆիլմը, ռեժիսորի խոսքով, հարցեր է տալիս, բայց ոչ պատասխաններ, որն էլ հանդիսանում է ֆիլմի հիմքը։ Հիմնական խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ ստիպված է կատարել ընտրություն, և դա չի լինում ճիշտ կամ սխալ։ Նույնիսկ թվացյալ ամենադժբախտ որոշումը կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների, և հակառակը։

Կարգախոս՝ Ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ չի կատարվել ընտրություն:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2092 թվական։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նեմո Ոչ ոքը (անգլ.՝ Mr. Nobody), 118 տարեկան մարդ է, երկրի վերջին մահկանացուն։ Նրա կյանքը վերածվել է ռեալիթի շոուի և հեռարձակվում է մոլորակի անմահ բնակչության համար։ Նրա շուրջ մարդիկ են, որոնց բջիջները արհեստականորեն թարմացվում են, դրանով իսկ կանխելով նրանց ծերացումը։ Նրանք անմահ են։

Ինձ համար կարևորը այն էր, որ ֆիլմի գլխավոր հերոսը երկրի մահկանացուներից վերջինը լինի։ Այնպես, որ նա շրջապատված լինի անմահներով... Ինձ հատկապես գրավեց անմահների միջև հակադրության գաղափարը, որոնք այլևս չպետք է զբաղվեն իրենց իսկ վերարտադրմամբ և ովքեր այլևս չգիտեն սերը, և տարեց մարդիկ, ովքեր միայն անում է այն, ինչ խոսում է սիրո մասին։ Սա, անշուշտ, հարց է առաջացնում, որն է ավելի լավ. լինել անմահ և չճանաչել սերը, թե մնալ մահկանացու, բայց զգալ այդպիսի երջանկություն։

Ժակո Վան Դորմալ

Ինքը՝ Նեմոն, պնդում է, որ իր անցյալի վերաբերյալ ոչինչ չի հիշում, բայց հոգեբույժը և պարոն Ոչ ոքի հիվանդասենյակ գաղտնի ներխուժած լրագրողը, իր կյանքի մանրամասներն են կորզում իրենից՝ ավելի ու ավելի շփոթեցնելով իրեն և հեռուստադիտողին։ Ամբողջ ֆիլմը իրենից ներկայացնում է պարոն Ոչ ոքի հուշերի քաոսային հատված, որոնք կազմում են նրա կյանքի մի քանի փոխադարձ բացառող պատմություններ։ Պարզ չէ, թե հիշողություններից ո՞րն է իրական, և որը սոսկ Նեմոյի կյանքի հնարավոր զարգացման տարբերակներից մեկը, ինչը երբեք տեղի չի ունեցել։

Ֆիլմի սյուժեն ունի ծառանման կառուցվածք, այսինքն`գլխավոր հերոսի ծննդյան պահից սկսած, հեռուստադիտողին ցուցադրվում են նրա կյանքի զարգացման հնարավոր տարբերակներից շատերը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են մի քանի «մասնաճյուղեր»։

Նկարահանող կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր և սցենարիստ - Ժակո Վան Դորմալ
  • Օպերատոր - Կրիստոֆ Բոկարն (ֆր.՝ Christophe Beaucarne)
  • Կոմպոզիտոր - ռեժիսորի եղբայրը՝ Պիեռ Վան Դորմալ
  • Պրոդյուսեր - Ֆիլիպ Գոդո (ֆր.՝ Philippe Godeau)
  • Նկարիչ-ռեժիսոր - Սիլվիա Օլիվե (ֆր.՝ Sylvie Olivé)
  • Հանդերձանք - Ուլլա Գոտե
  • Գրիմյոր - Կատյե Վան Դամմե

Սաունդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бадди Холли - Everyday
  2. Эрик Сати - Je te veux
  3. Эрик Сати - Lent Et Grave
  4. Eurythmics - Sweet Dreams (Are Made of This)
  5. Gob - Mr. Sandman
  6. Wallace Collection - Daydream
  7. Nena - 99 Red Baloons
  8. Эрик Сати - Gnossienne No. 3
  9. Габриэль Форе - Pavane Op. 50
  10. Ханс Циммер - God Yu Tekkem Laef Blong Mi
  11. Иоганн Себастьян Бах - Պրելյուդ դո-մաժոր
  12. The Chordettes - Mr. Sandman
  13. Pixies - Where Is My Mind?
  14. Отис Реддинг - For Your Precious Love
  15. Elisabetha - Die Glocken
  16. Пьер Ван Дормаэль - Mr. Nobody
  17. Пьер Ван Дормаэль - Undercover
  18. Nena - 99 Luftballons
  19. Бенджамин Бриттен - Бенджамин Бриттен
  20. The Ink Spots - Into Each Life Some Rain Must Fall

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակո Վան Դորմալ, Սառա Պոլլի, Ջարեդ Լետո, Ֆամ Լին Դան, Դիանա Կրյուգեր

Նկարահանման ժամանակ ներկա են եղել հետևյալ դերակատարները[16]։

Դերասան Դեր
Ջարեդ Լետո Նեմո
Դիանա Կրյուգեր Աննա
Սառա Պոլլի Էլիզա
Ֆամ Լին Դան Ջին
Րիս Իվանս Նեմոյի հայրը
Նատաշա կրտսեր Նեմոյի մայրը
Թոբի Ռեգբո Նեմո (15 տարեկան)
Ջունո Տեմպլ Աննա (15 տարեկան)
Կլեր Սթոուն Էլիզա (15 տարեկան)
Օդրի Ջակոմինի Ջին (15 տարեկան)
Թոմաս Բիրն Նեմո (9 տարեկան)
Դենիել Մեյս լրագրող
Մայքլ Ռայլի Հարրի
Ալլան Կորդյուներ բժիշկ Ֆելդհեյմ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է 4 մրցանակ և նոմինացվել ևս 3ում[17]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի միջազգային կինոփառատոն 2009 լավագույն գրիմ
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն 2009 լավագույն օպերատորական աշխատանք
Վենեցիայի միջազգային կինոփառատոն 2009 տեխնիկական աջակցություն

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի միջազգային կինոփառատոն 2009 լավագույն ֆիլմ
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն 2009 «Բրոնզե ձի»
Վենեցիայի միջազգային կինոփառատոն 2009 «Ոսկե առյուծ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարոն ոչ ոք (ֆիլմ)» հոդվածին։