Պարիս Փիշմիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարիս (այլ կիրառումներ)
Պարիս Փիշմիշ
Ծնվել էհունվարի 30, 1911(1911-01-30)[1]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 1, 1999(1999-08-01)[1] (88 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Թուրքիա և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կեդրոնական վարժարան, Հարվարդի համալսարան, Տոնանտցինտլայի աստղադիտարան և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան[1]
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՈւսկյուդար ամերիկյան ակադեմիա, Ստամբուլի համալսարան (1937)[1] և Հարվարդի համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինթուրքերեն և իսպաներեն
Գիտական ղեկավարErwin Finlay-Freundlich?
Պարգևներ
Ամուսին(ներ)Félix Recillas Juárez?
 Paris Pişmiş Վիքիպահեստում

Պարիս Փիշմիշ (Մարի Սուքիասյան, հունվարի 30, 1911(1911-01-30)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 1, 1999(1999-08-01)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հայ աստղագետ, աստղագիտության դոկտոր (1937), Միջազգային աստղագիտական միության անդամ, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի դոկտոր (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Սուքիասյանը ծնվել է 1911 թվական հուն­վարի 31-ին Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում և ամե­րիկյան վարժարանում։ 1933 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանը։ 1935-1936 թվականներին դասավանդել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, 1938-1942 թվականներին աշխատել է Հարվարդի (ԱՄՆ), 1942-1946 թվականներին՝ Մեքսիկայի Տոնանտցինտլայի աստղադիտարանում, 1946-1996 թվականներին՝ Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի աստղագիտության ինստիտուտի դասախոս[3]։

Աշխատանքները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանը[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային աստղագիտական միու­թյուն
  • Ամերիկյան աստ­ղագիտական ընկերու­թյուն
  • Մեծ Բրիտանիայի Թագավորական աստ­ղագիտական ընկերու­թյուն
  • Մեքսիկայի գիտու­թյունների ակադեմիայի անդամ
  • Մեքսիկական ֆիզի­կական ընկերության անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.aras.am/FamousAstronomers/pishmish.html
  2. https://www.gf.org/fellows/all-fellows/paris-pishmish-de-recillas/
  3. «Աստղագետ Սուքիասյան Մարի (Փարիս Փիշմիշ) - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am». Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., 2007, էջ 638։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարիս Փիշմիշ» հոդվածին։