Պարիի արշիպելագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարիի արշիպելագ, (անգլ.՝ Parry Islands), Կանադական Արկտիկական արշիպելագում։ Տարածությունը մոտ 100 հզ․ Կմ² է։ Խոշոր կղզիներն են Մելվիլը, Արքայազն Պատրիկը և Բաթերսթը։ Ռելիեֆը հիմնականում հարթավայրային է, հարավային կղզիները՝ լեռնային (Բլու Հիլս, 1067 մ)։ Լանդշաֆտում տիրապետում են Բևեռային անապատները։ Մշտական բնակավայրերը Ռեզոլյուտը և Մոուլդ Բեյն են։ Պարիի արշիպելագ է անվանվել ի պատիվ Արկտիկան ուսումնասիրող անգլիացի Ու․ է․ Պարիի (1790- 1855)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png