Պարաֆինաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարաֆինաբուժություն, հալած պարաֆինի օգտագործումը բուժիչ նպատակով։ Օգտագործում են խիստ մաքուր և սպիտակ, բժշկական պարաֆինը, որը մաշկին են դնում շերտադարսման, պարաֆինային տեղային լոգանքների և պարաֆինայուղային վիրակապման մեթոդներով։ Տաքացրած պարաֆինը շատ դանդաղ է ջերմություն հաղորդում օրգանիզմին, որը նպաստում է արյան շրջանառության և հյուսվածքների սնուցման լավացմանը, նյութափոխանակության արագացմանը, քրոնիկական բորբոքային օջախների ներծծմանը։ Պարաֆինաբուժությունը կիրառվում է հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային և միզասեռական համակարգերի որոշ հիվանդությունների, վնասվածքների, որովայնի խոռոչի և փոքր կոնքի կպումային պրոցեսների դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։