Պարապլաներիզմ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարապլաներիզմ

Պարապլաներիզմը ժամանցային և մրցունակ թռիչքային մարզաձև է։ Պարապլանը ազատ-թռչող, ոտքով բաց թողած ինքնաթիռ է։ Օդաչուն նստում է մի լծասարքի մեջ, որը կախված է մի կտորե թևի ներքո, և իր ձևը որոշվում է իր կախման գծերի և թևի առաջի օդանցքներից ներս մտնող օդի շնորհիվ։ Մոտ 16 կգ օդաչույի հետ կրած ուսապարկում լինում են թևերը, ամրագոտիները, սաղավարտն ու ռադիոն:[1]

Բովանդակություն

[խմբագրել] Պարապլաներիզմը Հայաստանում

Հայաստանում գոյություն ունի պարապլաներիզմի ակումբ, որը գրեթե ամեն շաբաթ-կիրակի, երբ եղանակը բարենպաստ է, կատարում է պարապլանային թռիչքներ։ Անդամները 16 կգ սարքավորումներով ուսապարկները շալակած, դժվարությամբ մագլցում են 300 կամ ավելի մետր բարձրություն ունեցող լեռները, որպեսզի այնտեղից հանդարտորեն դեպի երկիր ճախրեն։ 2006 թվականին Հայաստանի պարապլաներիզմի ակումբը ունեցել է 30 անդամ, որից 7-ը կանայք են եղել։[1] Հայաստանի պարապլաներիզմի ակումբը սկսել է մոտ 1998 թվականին, իսկ մոտ 2008 թվականին ստեղծվել է Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիա, որը 2008 թվականին անց է կացրել իր Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում։ Ֆեդերացիայի նախագահն է Միհրան Սահակյանը։[2]

Հայկական Լեռնաշխարհի բնապատկերն ու եղանակը պարապլանիզմի համար շատ հարմար են։ Երկար, չոր ամաժները գերազանց ջերմային թռիչքի դրություններ են ստեղծում, որոնք առիթ են տալիս ժամերով օդում մնալ։ Շատ սիրված թռիչքի վայրեր գտնվում են Երևանից ոչ ավելի քան 30 րոպե հեռավորությամբ։[3]

[խմբագրել] Հայաստանի պարապլաներիզմի վայրերից

Ճախրանք՝ դեպի Երկիր

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ