Պարաբոլուդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարաբոլուդներ (անգլ.՝ paraboloid), կենտրոն չունեցող երկրորդ կարգի մակերևույթներ։ Եթե էլիպսական պարաբոլոիդը հատենք հարթությամբ, ապա հատույթում կստացվի էլիպս կամ հիպերբոլ, իսկ հիպերբոլական պարաբոլոիդի հատույթը հարթությամբ հիպերբոլ է, պարաբոլ կամ ուղիղների զույգ։

Էլիպսական պարաբոլոիդն առաջանում է yOz հարթության մեջ գտնվող y2=2qz պարաբոլի գագաթը *Oz հարթության մեջ գտնվող *2=2pz պարաբոլի վրայով սահեցնելիս (ընդ որում շարժական պարաբոլի հարթությունը և առանցքը պետք է մնան զուգահեռ համապատասխանաբար yOz հարթությանը և Oz առանցքին)։ Հիպերբոլական պարաբոլոիդկստացվի, եթե որպես շարժական պարաբոլ վերցնենք у2— — 2qz (այն ընկած է yOz հարթության մեջ)։ Հիպերբոլական պարաբոլոիդի յուրաքանչյուր կետով անցնում են երկու ուղղագիծ ծնիչներ, այնպես որ հիպերբոլական պարաբոլոիդը գծային մակերևույթ է։ Պարաբոլոիդիի որոշ հատկություններ օգտագործում են լուսարձակային հարմարանքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։