Պատրինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոլ, Մեղրախոտ, Պատրինջ (լատին․՝ Melissa), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Պարսկերեն պատրինջ։ Հայտնի է 5, Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • պատրինջ դեղատու (լատին․՝ Melissa officinalis

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Melissa officinalis

Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, B։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  ևս 21 ընտանիք   մոտ 210 դաս  
         
  կարգ Շրթնածաղկավորներ     ենթաընտանիք կատվադաղձազգիներ     f1
               
  բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր     ընտանիք խուլեղինջազգիներ     դաս Պատրինջ    
             
  ևս ծակավոր բույսերի 44 կարգ APG համակարգի   ևս 7 ենթաընտանիք   f2
     

Դասը իր ներսում ընդգրկում է 5 տեսակ.

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Путырский И. Н., Прохоров В. Н. Лекарственные растения. Энциклопедия. — Мн.։ Книжный Дом, 2005.
  • Суворов В. В. Ботаника с основами геоботаники. — Л.։ Колос, 1979.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրինջ» հոդվածին։