Պատրիկ Էբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Էբերտ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պատրիկ Էբերտ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ 1987, մարտի 17
Ծննդավայր Պոտսդամ, ԳԴՀ
Հասակ 176 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2012

2004-2006

2012-2014

2014-մինչ հիմա

Գերմանիա Հերտա

Գերմանիա Հերտա II (վարձավճար)

Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ

Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)

116 (8)

42 (7)

36 (9)

2 (0)
Ազգային հավաքական
2007-2009 Գերմանիա Գերմանիա (մինչև 21 տ.) 13(1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պատրիկ Էբերտ (գերմաներեն՝ Patrick Ebert, մարտի 17, 1987(1987-03-17)[1], Պոտսդամ, Արևելյան Գերմանիա[2]), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, խաղում է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբերտը Հերտայի կազմում
Էբերտը Սպարտակի կազմում

«Հերտա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբերտն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Հերտա» ակումբում։ 1998-2004 թթ. նա հանդես է եկել այդ ակումբի տարբեր տարիքային խմբերում։ Իսկ 2004 թ. արդեն ստորագրեց պայմանագիր, ըստ որի նա սկսելու էր հանդես գալ այդ ակումբի հիմնական կազմում։ Առաջին անգամ հիմնական կազմում խաղաց 2006/07 մրցաշրջանի ժամանակ, երբ թիմը մրցում էր «Մոսկվա» ակումբի հետ։ 2006 թ. օգոստոսին իր մեկնարկային հանդիպումն անցկացրել Բունդեսլիգայում, երբ թիմը մրցում էր «Վոլֆսբուրգ» ակումբի հետ։

«Վալյադոլիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. Էբերտը տեղափոխվեց Իսպանիա, ստորագրեց պայմանագիր «Վալյադոլիդ» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում Լա Լիգայի շրջանակներում իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց օգոստոսի 20-ին, երբ թիմը մրցում էր «Սարագոսա» ակումբի հետ[4]։ Հոկտեմբերի 30-ին նա կարողացավ խփել իր առաջին գնդակը Վալյադոլիդի կազմում, երբ թիմի մրցակիցն էր Ռեալ Սոսյեդադը[5]։ Առաջին իսկ մրցաշրջանում Պատրիկը դարձավ ակումբի հիմնական խաղացողներից մեկը. մասնակցեց 23 հանդիպման, 6 անգամ կարողացավ գրավել մրցակից թիմերի դարպասը։

«Սպարտակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. փետրվարի 7-ին Էբերտն օգտվելով պայմանագրում եղած կետերից մեկից նախ խզեց պայմանագիրը Վալյադոլիդի հետ, ապա ստորագրեց նոր պայմանագիր «Սպարտակ» ակումբի հետ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ակումբը վճարել է մոտ 1.4 միլիոն եվրո[6]։ Էբերտը ռուսական ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2014 թ. մարտի 8-ին, երբ իր թիմը մրցում էր Թերեկի հետ (0։ 1)։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբերտը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականների կազմերում (մինչև 17, 18, 20, 21 տարեկաններ)։ 2009 թ. Մինչև 21 տարեկանների Ազգային հավաքականի կազմում կարողացել է հաղթել Եվրոպայի առաջնությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. «Эберт заключил контракт со Спартаком»». spartak.com. 7.2.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 7.2.2014-ին.
  4. «Сарагоса VS. Вальядолид 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012—08—20.
  5. «Вальядолид VS. Реал Сосьедад 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012—10—30.
  6. "Спартак" заплатил "Вальядолиду" за Эберта € 1,4 млн

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]