Պատվական Բարխուդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատվական Բարխուդարյան
Ծնվել էօգոստոսի 19 (31), 1898[1][2]
ԾննդավայրՋալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 13, 1948(1948-01-13)[1][2] (49 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1937)[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոօպերատոր, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0054801

Պատվական Անդրեյի Բարխուդարյան (օգոստոսի 19 (31), 1898[1][2], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 13, 1948(1948-01-13)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կինոռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1940)[3][4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական դպրոցը, ապա 1935-1937 թվականներին՝ սովորել Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում[7]։ 1922-1925 թվականներին աշխատել է Վրաստանի կինոստուդիայում, 1926 թվականից՝ «Հայկինոյում»։ Բեմադրել է «Չար ոգի» (1927, Մ․ Գեյովանիի հետ), «Հինգն էլ խնձորին» (1928), «Տասնվեցերորդը» (1928), «Սև թևի տակ» (1930), «Կիկոս» (1931), «Արևի երեխան» (1932), «Երկու գիշեր» (1932) համր կինոնկարները։ Իր լավագույն՝ «Կիկոս» և «Երկու գիշեր» ֆիլմերում Պատվական Բարխուդարյանը նոր տեսանկյունից է մեկնաբանել պատմա-հեղափոխական թեման հայկական կինոյում, կերպարները բացահայտել է սուր երգիծանքով և նուրբ հոգեբանությամբ։ Բեմադրել է «Լեռնային հեղեղ» (1939), «Գվարդիականի կինը» (1942) և առաջին վավերագրական երաժշտական՝ «Հայկական կինոհամերգ» (1941), «Հայկական երկրորդ կինոհամերգ» (1946) ֆիլմերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 215.
  3. «Kikos - Golden Apricot International Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Barkhudaryan (Barkhudarov), Patvakan - Armenian Cinema». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  5. «Պատվական Բարխուդարյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Peter Rollberg. Historical Dictionary of Russian and Soviet Cinema. ISBN 9780810860728.
  7. Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 38. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 319
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատվական Բարխուդարյան» հոդվածին։