Պատահական զուգորդումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատահական զուգորդումներ, Ոչ ակորդային հնչյունները, հանդես գալով տակտի ուժեղ և թույլ մասերում, ստեղծում են տերցիային կառուցվածք չունեցող համահնչյուններ կամ այլ կերպ ասած պատահական զուգորդումներ։ Այդ համահնչյունները տակտի թույլ մասերում հանդես են գալիս իբրև անցողիկ և օժանդակ համահնչյուններ, իսկ երբեմն էլ՝իբրև կանխիկ։ Հապաղման հետևանքով տակտի ուժեղ մասում հանդես եկած տերցիային կառուցվածք չունեցող համահնչյունները ստեղծում են զգալիլարվածություն, որը պահանջում է մարում։ Վերջինս վրա է հասնում հապաղումը լուծելու պահին, այսինքն՝ երբ վերականգնվում է ակորդի տերցիային կառուցվածքը։ Երբեմն հապաղումից (կամ անցողիկ, կամ որևէ այլ ոչ ակորդային հնչյունից) ստացված համահնչյունը կարող է արտաքուստ դասավորված լինել տերցիաներով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 15-16