Պավել Ֆեդոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Ֆեդոտով
ռուս.՝ Павел Андреевич Федотов
Ի ծնեПавел Федотов
Ծնվել էհունիսի 22 (հուլիսի 4), 1815[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էնոյեմբերի 14 (26), 1852[1] (37 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունThe First Moscow Cadet Corps?
Մասնագիտությունարվեստագետ, նկարիչ և գծանկարիչ
Ոճռեալիզմ
ԺանրՄարտանկարչություն, ժանրային նկարչություն և դիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄայորի խնամախոսությունը
 Pavel Fedotov Վիքիպահեստում

Պավել Անդրեևիչ Ֆեդոտով (ռուս.՝ Павел Андреевич Федотов, հունիսի 22 (հուլիսի 4), 1815[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][1] - նոյեմբերի 14 (26), 1852[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]), ռուս նկարիչ, քննադատական ռեալիզմի սկզբնավորողը ռուսական կերպարվեստում։

Լինելով սպա՝ 1834 թվականից հաճախել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի գծանկարչության դասարանները, իսկ պաշտոնաթող լինելուց հետո (1844)՝ ամբողջապես նվիրվել արվեստին։ Սկզբնական շրջանի գործերը զինվորական կենցաղի ու ռեժիմի թեմաներով մատիտով ծաղրանկարներ, ուրվանկարներ, սեպիայով կոմպոզիցիաներ են։

Հասուն շրջանում (մինչև 1840-ական թթ․ վերջը) Ֆեդոտովն անցել է յուղաներկ աշխատանքների, ստեղծել ժամանակի բնորոշ տիպերի, պետերբուրգյան կենցաղի տգեղ ու ծիծաղելի տեսարանների մի ողջ պատկերասրահ՝ ցուցադրելով նիկոլաևյան Ռուսաստանի մռայլ դիմագիծը («Նորաթուխ ասպետը», 1846, «Չմահավան հարսնացուն», 1847, «Մայորի խնամախոսությունը», 1848, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Նրա լավագույն դիմանկարները («Ե․ Գ․ Ֆլուգ», մոտ 1850, «Ն․ Պ․ Ժդանովիչ», 1849) հատկանշվում են գեղանկարչական ամբողջականությամբ։

Դժբախտ կնոջ տառապանքին, մարդու անկմանն ու կործանմանն են նվիրված նկարչի ուշ շրջանի գործերը («Այրի կինը», «Անկո՛ր, նորից անկոր», երկուսն էլ՝ 1851-52, Տրետյակովյան պատկերասրահ)։

Պավել Ֆեդոտովը կյանքի վերջին տարիներին տառապել է հոգեկան ծանր հիվանդությամբ, մահացել է խելացնորների հիվանդանոցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Булгаков Ф. И. Павел Андреевич Федотов и его произведения (СПб., 1893)
  • Шкловский В. Б. Повесть о художнике Федотове. — М.: Молодая гвардия, 1965.
  • Гнедич П. П. Рассказ «Горькое горе» (1880 г.)
  • Кирсанова Р. М. Павел Андреевич Федотов. Комментарий к живописному тексту (2006)
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 237. — 454 с.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։