Պավել Դիբենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Եֆիմովիչ Դիբենկո
Па́вел Ефи́мович Дыбе́нко
16 (28) փետրվար 1889 - 29 հուլիս 1938
ԾննդավայրԳյուղ Լյուդկովո
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Ծառայության տարիներ1911-1938
ԿոչումKomandarm 2nd rank?
ԶորամասԲալթիական նավատորմ, Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգ։
Հրամանատարն էրՄերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար։
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսական հեղափոխություն, Հուլիսյան օրեր, Հոկտեմբերյան զինված ապստամբություն Պետրոգրադում, Ukrainian Front (1919)?, Northern Taurida Operation?, Կրոնշտադտյան ապստամբություն և Տամբովի ապստամբություն
Պաշտոնաթող1938
ՊարգևներԿարմիր դրոշի 3 շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Պավել Եֆիմովիչ Դիբենկո (ռուս.՝ Па́вел Ефи́мович Дыбе́нко, փետրվարի 28, 1889(1889-02-28)[2][1], Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938(1938-07-29)[1][2], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, բանակի երկրորդ կարգի հրամանատար (1935), ԽՄԿԿ անդամ (1912

1911 թվականից ծառայել է Բալթիական նավատորմում։ 1917 թվականին եղել է Ցենտրոբալտի նախագահ, Պետրոգրադի Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ ծովային գործերի ժողկոմ։ Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, Կրոնշտադտի ապստամբության ճնշմանը (19211928-1938 թվականներին եղել է Միջինասիական, Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար։

Եղել է ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

փոստային նամականիշ
փոստային նամականիշ

Հայրը - Եֆիմ Դիբենկո, եղբայրը-Ֆեոդորիչ Դիբենկո։ Կինը-Ալեքսանդրա Միխայլովնա Դոմոնտովիչ, որը հայտնի հեղափոխական էր։

Երիտասարդ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լյուդկովո գյուղում (Բրյանսկի շրջան, քաղաք Նովոզիբկովո), գյուղացու ընտանիքում։ Հեղափոխական գործունեություն է սկսել ծավալել 1907 թվականից։ 1911 թվականից ծառայել է Բալթիական նավատորմում[3]. 1912 թվականին եղել է ՌՍԴՌՊ-ի անդամ։ Հանդիսացել է «Միապետ Պետրոս I» լինկորում 1915 թվականին նավաստիների հակապատերազմական ելույթների առաջնորդ։ Բանտարկվել է ցարական կառավարության կողմից և ազատ է արձակվել փետրվարյան հեղափոխությունից հետո 1917 թվականին։

Հետպատերազմյան կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Դիբենկոն վերականգնվել է ՌԿԿ-ում։ Ընդունվել է զինվորական ակադեմիա 1921 թվականին։ Մասնակցել է Կրոնշտադտի ապստամբության ճնշմանը 1921 թվականին։ Նշանակվել է Սիբիրյան բանակի հրամանատար։

Բանտարկությունը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Դիբենկոն ընտրվել է Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1937 թվականի հունիսին բանտարկվել է և գնդակահարվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 377