Պասիոնարության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պասիոնարություն (կամ էթնոգենեզի պասիոնարության տեսություն), Լև Գումիլյովի կողմից առաջարկված տեսություն, որը նկարագրում է զարգացող էթնոսների և տեղական լանդշաֆտի ու այլ էթնոսների հետ փոխներգործության պատմական գործընթաց։ Առաջին անգամ տեսությունը հրապարակվել է պարբերականներում մի քանի հոդվածների տեսքով, հետագայում ներկայացվել է որպես ատենախոսություն։ Գումիլյովի տեսությունը սահմանում է և նկարագրում է էթնոսի (ավելի ճիշտ մի քանի էթնիկական համակարգերի) եզրերը, մտցնում է պասիոնարության եզրը, նկարագրում է էթնոգենեզին բնորոշ և էթնոսների փոխներգործության գործընթացները[1]։

Էթնոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնոգենեզի սկիզբ է հանդիսանում տվյալ տարածքում կայուն և տարածվելու հնարավորություն ունեցող ազգաբնակչության ձևավորումը, որը ունի հարևաններից իրեն տարբերվող առանձնահատուկ վարվելաձևի կարծրատիպ։

Նման իրադարձության համար հարկավոր է հետևյալ պայմանների համընկնումը.

  • տվյալ տարածքի պասիոնար զարկի գծում լինելը կամ էթնոգենեզի սկսման վայրում պասիոնարության հզոր գենետիական դրեյֆ,
  • մեկ տարածքի վրա երկու կամ ավելի լանդշաֆտների զուգակցություն,
  • մեկ տարածքի վրա երկու կամ ավելի ազգերի առկայություն։

Ընթացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ էնթոգենեզը կազմված է հետևյալ փուլերից.

Ժամկետ Անվանում Ծանոթագրություն
0 տարի (հաշվառման սկիզբ) Զարկ կամ դրեյֆ Որպես կանոն, պատմության մեջ լուսաբանված չէ։
0—150 տարի Ինկուբացիոն շրջան Պասիոնարության աճ։ Պատկերված է առասպելներում։
150—450 տարի Վերելք Պասիոնարության արագ աճ։ Զուգակցվում է ծանր պայքարով և տարածքի դանդաղ լայնացումով։
450—600 տարի Ակմատիկ փուլ կամ գերտաքացում Պասիոնարության տատանումները առավելագույն կետի մոտ, օպտիմալ կետի գերազանցում։ Հզորության արագ աճ։
600—750 տարի Ճեղքում Պասիոնարության կտրուկ նվազում։ Քաղաքացիական պատերազմներ, էթնիկական միավորի պառակտում։
750—1000 տարի Իներցիոն շրջան Պասիոնարության դանդաղ նվազումը օպտիմալ կետի մակարդակին։ Ընդհանուր ծաղկում։
1000—1150 տարի Օբսկուրացիա Պասիոնարության նվազումը նորմալ կետի մակարդակից ծածր։ Նվազում և դեգրադացիա։
1150—1500 տարի Հուշային շրջան Միայն էթնոսի կյանքի մասին հիշողության պահպանումը։
1150 տարի—անորոշ երկար Հոմեոսթազ Գոյություն բնության հետ հավասարակշռության մեջ։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]