Պապիրուսների վիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլայում հայտնաբերված վազողների արձանիկներ

Պապիրուսների վիլլա - մասնավոր շքեղ ամառանոց հին հռոմեական Հերկուլանում քաղաքի մոտակայքում: Տեղակայված էր քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք` Վեզուվ հրաբխային սարի զառիթափին: Վիլլան պատկանել է Հուլիոս Կեսարի աներ` Լուցիուս Կալպուրնիուս Պիզո Ցեզոնիուսին: Մ.թ. 79թ. Վեզուվի ժայթքումը ծածկեց ամբողջ Հերկուլանումը, այդ թվում և Պապիրուսների վիլլան 30 մետր բարձրությամբ հրաբխային մոխիրով: Այն մնաց դրա տակ մինչև առաջին պեղումները, որոնք կատարվեցին 1750-1765թթ. Կարլ Վեբերի կողմից ստորգետնյա թունելների միջոցով: Պեղումները վերսկսվել են 1930-ական և 1990-ական թթ: Իր ներկա անունը ստացել է վիլլայի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերված թվով 1785 պապիրուսային թղթագլան գրքերի հավաքածուից: Հայտնաբերված թղթագլանները մեզ են հասել խիստ վնասված վիճակում, և դրանց վերծանումը շարունակվում է առ այսօր: Ներկա պահի դրությամբ վերծանված թղթագլանների վրա հաջողվել է գտնել էպիկուրյան փիլիսոփայական դպրոցին պատկանող հեղինակ՝ Փիլոդեմուսի գրվածքները (մ.թ.ա. I դար):

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով