Պապիկ Ենիտունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապիկ Ենիտունյան
Ծնվել է1846
ԾննդավայրԶեյթուն, Օսմանյան կայսրություն
Մահացել է1886
Մասնագիտությունֆիդայի

Պապիկ Մովսեսի Ենիտունյան (Նորաշխարհյան), Զեյթունցի, Պապիկ իշխան, Պապիկ փաշա (1846, Զեյթուն - 1886), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սերում է Զեյթունի իշխանական տոհմից։ Վաղ հասակից մասնակցել է թուրքական բռնակալության դեմ ազատագրական կռիվներին։ 1870-ական թթ. ղեկավարել է Զեյթունի ապստամբությունը թուրքական լծի դեմ, բազմաթիվ ընդհարումներում պարտության մատնել թշնամուն։ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմն ավարտվելուց հետո թուրքական կառավարությունը խոշոր ուժեր է նետել Զեյթունի ապստամբների դեմ։ Շուրջ երկու տարի Ենիտունյանի գլխավորությամբ զեյթունցիները հետ են մղել թուրքական հարձակումները։ Ի վերջո թուրքական կառավարությունը բանակցությունների մեջ է մտել Ենիտունյանի հետ։ Փոխզիջումային պայմանագրով Ենիտունյանը ճանաչվել է Զեյթունի քաղաքագլուխ, Զեյթունը պահպանել է իր կիսանկախ գոյությունը, իսկ թուրքերն իրավունք են ստացել զորանոց կառուցել քաղաքի մոտ։ Դրանից հետո էլ Ենիտունյանը ղեկավարել է թուրքական լծի դեմ պայքարը։ Մահացել է՝ թունավորվելով թուրքերի ձեռքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։