Պաուլ Դրուդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Դրուդե
Paul Drude
Ծնվել էհուլիսի 12, 1863(1863-07-12)[1][2][3][…]
Բրաունշվայգ, Գերմանական միություն[4]
Մահացել էհուլիսի 5, 1906(1906-07-05)[1][2][3][…] (42 տարեկան)
Բեռլին, Գերմանական կայսրություն
ինքնասպանություն
Բնակության վայր(եր)Գերմանիա
Քաղաքացիություն Duchy of Brunswick
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան, Գիսենի համալսարան և HU Berlin
Գործունեության ոլորտֆիզիկա[5], օպտիկա[5], էլեկտրամագնիսականություն[5] և Հաղորդականություն[5]
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Գիտական ղեկավարՎոլդեմար Ֆոյգտ[6]
Եղել է գիտական ղեկավարՋեյմս Ֆրանկ[7], Մարկուս Լանգե[8], Paul J. Cermak?[8] և Հարի Դեմբեր[8]
 Paul Drude Վիքիպահեստում

Պաուլ Կառլ Լյուդվիգ Դրուդե (գերմ.՝ Paul Karl Ludwig Drude, հուլիսի 12, 1863(1863-07-12)[1][2][3][…], Բրաունշվայգ, Գերմանական միություն[4] - հուլիսի 5, 1906(1906-07-05)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի ֆիզիկոս։

Ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ Լայպցիգի (1894 թվականից), Գիսենի (1900 թվականից) և Բեռլինի (1905 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Բեռլինի ԳԱ անդամ։ 1900 թվականից՝ «Ֆիզիկայի տարեգրքի» («Annalen der Physik») խմբագիր։

Դրուդեի հիմնական աշխատանքները վերաբերում են օպտիկային, Էլեկտրոնային տեսությանը և Էլեկտրամագնիսական տատանումներին։ Մշակել է մետաղների Էլեկտրոնային հաղորդականության, մետաղական մակերնույթից անդրադարձած լույսի բևեռացմաև, լույսի դիսպերսիայի տեսություևևերը։ Առաջինն է հայտնաբերել ու բացատրել դիէլեկտրիկ թափանցելիության անոմալ դիսպերսիան (հետագայում այդ բացատրությունը փոխարինվեց Պ․ Դեբուայի տեսությամբ)։ Առաջարկել է էլեկտրամագնիսական ալիքների մետրային և դեցիմետրային տիրույթում հեղուկ դիէլեկտրիկների կլանման ցուցչի և դիէլեկտրիկ թափանցելիության չափման մեթոդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 457
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Դրուդե» հոդվածին։