Պաուլինիո Ալկանտարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրություն[խմբագրել]

Պաուլինո Ալկանտարան (1896, Լլոիլո, Ֆիլիպիններ1964, Բարսելոնա), իսպանացի ֆուտբոլիստ, ամենամեծ թվով գոլերի հեղինակն է Բարսելոնա ՖԱ ակումբի պատմության ընթացքում՝ 357 գոլ 357 մրցախաղում։ Խառնվածքի փոփոխական դրսևորումները նրան հայտնի դարձրեցին՝ Սամիտիերի, Սամորայի, Սագիի, Պիերայի և ուրիշ շատերի հետ միասին։ Նրա ընդունակ էր հզոր գոլեր խփել՝ անցնելով պաշտպանությանը 1922թ. ապրիլի 30-ին՝ Իսպանիայի և Ֆրանսիայի միջև խաղի ընթացքում, երբ նա այնպես ուժեղ հարվածեց, որ գնդակն անցավ ցանցի միջով։ Երկար տարիներ անց Բարսելոնայի սերունդները կվերհիշեն այդ պահը և կցանկանան անել նույնը, ինչ և Ալկանտարան։ Ֆուտբոլիստի իր կարիերան նա ավարտեց 1927 թ. հուլիսի 5-ին՝ բժիշկ դառնալու ակնկալիքով։ Այնուամենայնիվ, սա դեռևս ֆուտբոլին հաջողություն ասելու պահը չէր։ Նա 1931-1934թթ. ընթացքում դեռևս մնաց ղեկավարների շարքում և հենց Ալկանտարան էր առաջինը, ով հուշեր գրեց խաղալու իրտարիներիմասին։