Պաշարված Լենինգրադի երեխաներին (հուշարձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշարված Լենինգրադի երեխաներին

Պաշարված Լենինգրադի երեխաներին (հուշարձան, Երևան)
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Արաբկիր վարչական շրջան
Գտնվում է Արաբկիրի Վահագն Դավթյան զբոսայգում
Շինարարության ավարտ 2015, ապրիլի 30
Ներկա վիճակ կանգուն


Պաշարված Լենինգրադի երեխաներին, հուշարձան Երևանի Արաբկիր համայնքի Վահագն Դավթյան զբոսայգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է ի երախտիք հոգատար այն վերաբերմունքի, որ ցուցաբերվել է Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված և Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լենինգրադից Խորհրդային Հայաստան է տեղափոխվել 200 երեխա[1][2]։

Հուշարձանը բացվել է 2015 թվականի ապրիլի 30-ին։ Հուշարձանի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը իրենից ներկայացնում է կնոջ և երեխայի կերպարով քանդակ[3]։ Ձուլված է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանից բերված սև գրանիտից։ Հուշարձանի քանդակագործն է Վլադիսլավ Մանաչինսկին, իսկ Ճարտարապետները՝ Տիգրան Բարսեղյանը, Անատոլի Չերնովը և Լադա Չերնովան[4]

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

29․01․2024 թվականի միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 29-ին «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը հայտնվել է հայ-ռուսական հակասությունների կենտրոնում[5][6]։ Քաղաքացիներից մեկը տեսանյութ է նկարահանել, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը մոտենում հուշարձանին և ոտքով հարվածում ու գետնին տապալում այնտեղ դրված ծաղկեպսակները, պատռում Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենները[5]։ Տեսանյութում նա իր արարքը պատճառաբանել այն համատեքստում, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե չկա որևէ ապացույց, որ Արցախում 2023 թվականին Ադրբեջանը կատարել է էթնիկ զտումներ[5]։ Արարքը կատարած քաղաքացին նշել է, որ եթե Արցախը շրջափակված չի եղել և չկա էթնիկ զտումների մասին որևէ փաստաթուղթ, ապա նույն կերպ, ըստ նրա պնդման, չկա Լենինգրադի պաշարման մասին որևէ փաստաթուղթ[5][7]։

Հունվարի 30-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրենք դատապարտում են «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ տեղի ունեցած դեպքը[6]։ Նա նաև նշել է, որ այդպիսի գործողություններով փորձ է արվում սևացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում[6]։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ա․Ի․Բաստրիկինը հանձնարարել է տվյալ դեպքի մասով քրեական գործ հարուցել և Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հետ միասին պարզել դեպքի հանգամանքները[8]։ Դեպքից հետո Երևանում գործող «Ռուսական տուն» կազմակերպության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Հայաստանի Հանրապետության իրավապահներին դիմել էր, որպեսզի վերջինները իրավական գնահատական տան կատարվածին, որից հետո Հայաստանի Դատախազությունը հայտարարել էր, որ ընթացք է տվել Վադիմ Ֆեֆիլովի դիմումը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանում բացվեց բլոկադային Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան
  2. Памятник детям блокадного Ленинграда открылся в Ереване
  3. Մայրաքաղաքում բացվել է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը
  4. В Ереване открылся памятник детям блокадного Ленинграда․
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ով է անարգել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը Երեւանում» հոդված politik.am կայքում, (արխիվացված 31․01․2024 թվականին)։
  6. 6,0 6,1 6,2 «Առաջին դեպքը չէ. Զախարովան` պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծման մասին» հոդված auroranews.am կայքում, (արխիվացված 31․01․2024 թվականին)։
  7. 7,0 7,1 «Դատախազությունն ընթացք է տվել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանի «պղծման» դեպքին առնչվող գրությանը» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 31․01․2024 թվականին)։
  8. «ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Երևանում Լենինգրադի պաշարված երեխաների հուշարձանի միջադեպի առիթով» հոդված oragir.news կայքում, (արխիվացված 31․01․2024 թվականին)։