Պանգենեզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանգենեզիս, (պան․․․ և հուն․՝ γένεσις— ծագում), ժառանգականության և զարգացման մտահայեցողական հիպոթեզ։ Հիպոկրատը սերունդների նմանությունը ծնողներին բացատրում էր այն բանով, որ «մարդու և կենդանիների սերմը դուրս է գալիս ամբողջ մարմնից»։ Նըման հայացքներ են զարգացրել Ջ․ Բորելլին (17-րդ դարի) և ժ․ Բյուֆոնը (18-րդ դարի)։ 19-րդ դարի պանգենեզիսի գաղափարն առաջ է քաշել Չ․ Դարվինը և ձևակերպել «Պանգենեզիսի ժամանակավոր հիպոթեզը» (1868)։ Ձգտելով մեկ տեսության մեջ ընդգրկել անհատական և պատմական զարգացման, ժառանգականության և փոփոխականության երևույթները՝ Դարվինը ենթադրում էր, որ օրգանիզմի բոլոր մասերից անջատվում են ենթամանրադիտակային (սուբմիկրոսկոպիական) սաղմեր՝ հևմուլնևր, որոնք տեղափոխվում են սեռական բջիջներ և ապահովում սերունդներում ծնողական, այդ թվում և ձեռքբերովի, հատկանիշների զարգացումը։

Դարվինի հիպոթեզը չգտավ ո՝ չ պաշտպանություն, ո՝չ փորձնական հաստատում, սակայն դրա պատմական նշանակությունը կայանում է ժառանգականության նյութական հիմքի հետագայում հաստատված ընդհատ (մասնիկային) բնույթի պատկերացման մեջ։ Ներբջջային Պ․ Հ․ Դե Ֆրիզի առաջ քաշած հիպոթեզն (1889) է, ըստ որի ժառանգական նախադրյալները կապված են կենդանի բջջում առկա նյութական մասնիկների՝ պանգենների հետ։ Նա գտնում էր, որ յուրաքանչյուր բջջի կորիզում ի սկզբանե պարունակվում են տվյալ անհատին հատուկ բոլոր պանգենները։ Դե Ֆրիզի հիպոթեզի տարրերը պահպանել են իրենց նշանակությունը ժամանակակից կենսաբանության մեջ, ըստ որի գենետիկական ողջ ինֆորմացիան ամփոփված է մարմնի բջիջների կորիզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։