Պայծառ Երկաթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Պայծառ Երկաթ | |
|---|---|
| Ծնվել է` | 1891 |
| Ծնվելու վայր` | Կ. Պոլիս |
| Երեխա(ներ) | Միհրան Երկաթ |
Պայծառ Երկաթ (1891 -), հայ դերասանուհի։
Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Կրթությունն ստացել է Կում Կափու թաղամասի ազգային վարժարանում։ 1906թ. ամուսնու հետ մեկնել է Ադաբազար։, որտեղ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո եռանդուն մասնակցություն է ունեցել կրթական-թատերական կյանքին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է Պոլիս, ապա` 1923թ. մեկնել է Եգիպտոս, ունեցել թատերական նկատելի գործունեություն։ Մասնակցել է Սիրանույշի կյանքի վերջին տարիներին տված ներկայացումներին։ 1948թ. ներգաղթել է Հայաստան։ Գրել է իր հիշողությունները, որոնք լույս են տեսել Երևանում 1956թ., «Մտերիմ խոհեր» վերնագրով։[1][2]
Պայծառ Երկաթի ոտանավոր «Հայաստան», «Սովետական Հայաստան», 1949
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող», էջ 314։
- ↑ Sobesednik.am N30(239)