Պայթյուն անցյալից
| Պայթյուն անցյալից Blast from the Past |
|
35 տարի գազապաստարանում մնալուց հետո Ադամ Վեբերը վերջապես դուրս եկավ բակ` խաղալու համար |
|
| Ժանր | Մելոդրամա, Կատակերգություն, Ընտանեկան |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1999 |
| Պրեմիերա | հունվարի 27, 1999 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Հյու Ուիլսոն |
| Պրոդյուսեր | Ռենի Հարլին, Մերի Քեյն, Սունիլ Պերկաշ և ուրիշներ |
| Սցենարիստ(ներ) | Բիլ Քելի, Հյու Ուիլսոն |
| Դերակատարներ | Բրենդեն Ֆրեյզեր, Ալիսիա Սիլվերսթոուն, Քրիստոֆեր Ուոքեն |
| Օպերատոր | Խոսե Լյուիս Ալկայնե |
| Երաժշտություն | Սթիվ Դորֆ, Քրիս Քորներ, Ջեքի Գլիսոն և ուրիշներ |
| Մոնտաժ | Դոն Բրոշու |
| Ընկերություն | New Line Cinema, Forge, Midnight Sun Pictures |
| Տևողություն | 98 րոպե |
| Բյուջե | 35,000,000 $ |
| Շահույթ | 40,263,020 $ |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0124298 |
| Թրեյլեր | տեսահոլովակ |
«Պայթյուն անցյալից» (անգլ.՝ Blast from the Past) (1999) կատակերգական և մելոդրամա ժանրերի ֆիլմը Հյու Ուիլսոնի ֆիլմերից է: Նրա գլխավոր հերոսը իր ողջ կյանքն անցկացրել է գազապաստարանում: Եվ վերջապես 35 տարի անց նա կարողանում է տեսնել իրական աշխարհը և հասկանալ, թե այն որքան հիանալի է:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմի գործողությունները սկսվում են 1962 թ.-ին Կարիբյան ճգնաժամի ժամանաընթացքում: Կելվին Վեբերը մեծ գինտնական է, Լոս Անջելեսի բնակիչ: Նա պատկանում է այն անձանց թվին, ովքեր լրջորեն զգուշանում են Սովետի ատոմային հարվածից: Վախից ելնելով նա ստեղծում է սեփական ապաստարանը իր ընտանիքի համար: Ապաստարանում նա պահեստավորում է պաշար այնտեղ երկարատև մնալու համար: Հեռուստատեսությամբ հայտատարարում են, որ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածությունն աճել է և Կելվինն իր հղի կնոջ հետ իջնում է ապաստարան: Հենց այդ պահին էլ Կելվինի տան վրա պատահաբար ընկնում է ամերիկյան կործանիչը: Կելվինը այդ վթարն ընդունում է որպես ատոմային պատերազմի սկիզբ և թաքնվում է իր ստորգետնյա թաքստոցում: Իսկ ապաստարանի ավտոմատացված համակարգը նրանց բանտարկում է 35 տարի ժամանակով:
Գազապաստարանում մնալուց մի քանի օր անց տիկին Վեբերը ծննդաբերում է: Նրանք նորածին տղային կոչում են Ադամ: Նրանք 35 տարի մնում են իրենց թաքստոցում: Աշխարհում շատ բան փոխվեց այդ ժամանակաընթացքում, բայց Վեբերների մոտ դեռևս 1962 թվականն էր: Ադամին սովորեցնում են մի քանի լեզուներ, դպրոցական առարկաներ, պար, բոքս և այլն: Ընտանիքը նայում է սև ու սպիտակ հեռուստացույց, օգտագործելով կինեսկոպ և սև ու սպիտակ կինոերիզներ: Ադամը վերցնում է հոր բեյսբոլի քարտերը և տարբեր ֆիրմաների ակցիաների սերտիֆիկատները: Երբ թաքստոցի դռները ինքն իրեն բացվեց, Կելվինը որոշեց ստուգել թե ինչ է կատարվել դրսում: Դրա համար նա հանդերձավորվեց պաշտպանիչ հագուստով: Հայրն ինչ ասես որ չի տեսավ դրսում և կարծեց, որ այդ ամեն ինչը մուտացիայի հետևանքներից է: Նա որոշեց, որ իր որդու և կնոջ համար լավ չէ թաքստոցից դուրս գալը: Բայց մի օր Կելվինը ցավ ունեցավ կրծքավանդակի մասում և Ադամին ուղարկեցին դեղ բերելու: Այսպիսով սկսվեց Ադամի արկածները:
Ֆիլմի հումորի մեծ մասն ապահովվում է ի շնորհիվ նրա, որ Ադամը անսովոր է ապրել ժամանակակից աշխարհում (օրինակ նեգր տերմինի օգտագործումը, հավատալը, որ "shit"-ը ֆրանսերենով հաճոյախոսություն է, գեյ բառը նշանակում է «ուրախություն»): Ադամը փորձում է վաճառել իր հոր բեյսբոլի քարտերը և խանութում հանդիպում է Եվա Վրուստիկովին (Ալիսիա Սիլվերսթոուն): Եվան չի թողնում, որ խանութպանը չնչին գներով գնի Ադամի քարտերը և արդյուքում աղջկան գործից դուրս են անում: Ադամը Եվային խնդրում է 4000 դոլար արժողությամբ քարտի դիմաց նրան տանել «Holiday Inn» հյուրանոց: Հաջորդ օրը Եվան գալիս է Ադամի մոտ, որպեսզի նրան հետ վերադարձնի այդ քարտը: Ադամի հետ կարճատև զրույցից հետո Եվան հայտնում է, որ ինքը գործ է փնտրում: Եվան համաձայնվում է շաբաթական 1000 դոլարով Ադամին օգնել գնումներ կատարելու և Պասադենից ոչ մուտանտ կին գտնելու հարցում: Բացի այդ Ադամը ծանոթանում է Եվայի տանը բնակվող Տրոյի (Դեյվ Ֆոլի) հետ, որը սկսում է խորհուրդներ և մեկնաբանություններ տալ, որի արդյունքում Ադամը և Եվան սիրահարվում են միմյանց:
Ադամը Եվային և Տրոյին զարմացնում է իր բազմապիսի շնորհներով: Նա հիանալի պարում է երկու աղջիկների հետ, ազատ խոսում է ֆրանսերենով Եվայիի ախոյան Սոֆիի հետ: Եվան իրեն լավ չի զգում, երբ իմանում է, որ Ադամը գնացել է Սոֆիի հետ: Երբ Ադամը գալիս է Եվայի տուն, Եվան ուզում է իմանալ Ադամի ողջ պատմությունը: Ադամը պատմում է ամբողջ ճշմարտությունը, բայց Եվան նրան չի հավատում և կանչում է հոգեբուժարանի բժիշկներին: Ադամը փախչում է բժիշկներից և Եվային խնդրում է վճարել հյուրանոցի դիմաց, իսկ մնացած քարտերը պահել իրեն: Ադամի գնալուց հետո Եվան և Տրոյը համոզվում են, որ Ադամը սուտ չի խոսել և բացի այդ նա ունի ակցիաներ, որոնց արժեքը հիմա միլիոնների միլիոններ են: Եվան երկար փնտրելուց հետո ի վերջո գտնում է Ադամին: Ադամը Եվային ներկայացնում է գազապաստարանում գտնվող իր ծնողներին:
Ֆիլմի վերջում Ադամը և Եվան նշանվում են և Հելենային ու Կելվինին տեղափոխում են բաց երկնքի տակ գտնվող Ադամի նոր տունը, որն Ադամը գնել էր ի հաշիվ հոր թանկացած ակցիաների: Ադամը հորն ասում է, որ ոչ մի ատոմային հարձակում էլ չի եղել և ԽՍՀՄ-ն էլ փլուզվել է: Հայրը խնդրում է, որ Հելենին այդ մասին չասեն, թե չէ վերջինս իրեն վատ կզգա, որ վերջին 35 տարում իզուր տեղը բանտարկված են եղել: Կելվինը ԽՍՀՄ-ի փլուզումը համարում է կեղծ և պատրաստվում է նոր ապաստարան կառուցել:
Դերերում [խմբագրել]
| Դերասան | Դեր |
|---|---|
| Բրենդեն Ֆրեյզեր | Ադամ Վեբեր |
| Ալիսիա Սիլվերսթոուն | Եվա Ռուստիկով |
| Քրիստոֆեր Ուոքեն | Կելվին Վեբեր |
| Սիսի Սփեյսիկ | Հելեն Թոմաս Վեբեր |
| Դեյվ Ֆոլի | Տրոյ |
| Ջոի Սլոտնիկ | Սոդա Ջերկ, արքեպիսկոպոս Մելկեր |
| Կարմեն Մոր | Սոֆի |
| Դեբորա Կելներ | Միսս «Քաղցրիկ» |
| Մերի Էնն Հերմանսեն | Հելթեր |
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Հատուկ նկարահանումների համար Բրենդեն Ֆրեյզերը մեկ շաբաթ սովորել է անվավոր չմուշկներ քշել: [1]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պայթյուն անցյալից(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Պայթյուն անցյալից»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
Նմանատիպ ֆիլմեր [խմբագրել]
Հղումներ [խմբագրել]
- ↑ «kinopoisk; Взрыв из прошлого; Интересные факты»։ http://www.kinopoisk.ru/level/1/film/2408/։ Վերցված է 2012 Հուլիսի 15։