Պայթանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայթանցք, հորատման հետևանքով առաջացած՝ մինչև 5 մ խորությամբ և մինչև 75 մմ տրամագծով գլանաձև բացվածք։ Մեծ տրամագծերի դեպքում պայթանցքն անվանում են հորատանցք։ Որպես կանոն, պայթանցքը նախատեսված է պայթուցիկ նյութի լիցքի տեղավորման, խարսխային ամրա կապի տեղադրման, ջուրը կամ ցեմենտը դեպի ապարները շրջապատող զանգվածը մղելու համար և այլն։ Պայթանցքերի հորատման համար կիրառում են հորատող մուրճեր, էլեկտրագայլիկոններ և թեթև հորատող այլ մեքենաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։