Պահանջվում է միլիոնատեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահանջվում է միլիոնատեր
Պահանջվում է միլիոնատեր
ԵրկիրՀայաստան
Ժանրկատակերգություն, Մելոդրամա
Թվական2010
ՊրեմիերաԴեկտեմբերի 9, 2010[1]
Լեզուհայերեն
ՌեժիսորԴավիթ Բաբախանյան
ՊրոդյուսերՌուբեն Ջաղինյան, Արմեն Համբարձումյան
Սցենարի հեղինակԴավիթ Բաբախանյան,
Աշոտ Աբրահամյան,
Ռուբեն Ջաղինյան
ԴերակատարներՀովհաննես Ազոյան,
Միշո,
Անի Երանյան,
Նաիրա Մովսիսյան,
Սիրանուշ Լազյան,
Անի Պետրոսյան,
Սերժ Ավետիքյան,
Սոֆի Դևոյան,
Արմեն Մարության
ՕպերատորՎազգեն Մուրադյան
ԵրաժշտությունՄիշո, DJ Սերժո
ԿինոընկերությունՇարմ Հոլդինգ
Տևողություն99
IMDbID 1821313
ԿինոՊոիսկID 574580
Թրեյլեր«Պահանջվում է միլիոնատեր»

«Պահանջվում է միլիոնատեր», ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի 2010 թվականին նկարահանած կատակերգությունը։ Գլխավոր դերակատարներն են Հովհաննես Ազոյանը և Անի Երանյանը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում[1]։ Ֆիլմը նկարահանել է Շարմ Հոլդինգը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը Տիգրանն է։ Նա աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում։ Եվ անընդհատ պարտություններ է կրում անձնական կյանքում։ Նա շատ ամաչկոտ է և կոմպլեքսավորված։ Աղջիկների հետ հարաբերություններ ստեղծելու ցանկացած փորձ պսակվում է անհաջողությամբ։

Տիգրանի եղբայրը՝ Էմիլը, անում է ամեն հնարավոր բան, որպեսզի օգնի իր զարմիկին՝ հարթելու անձնական կյանքը։

Միևնույն ժամանակ Երևան, որտեղ տեղի են ունենում ֆիլմի գործողությունները, գալիս է մոսկովյան միլիարդատեր Փառոյանի որդին՝ Տիգրանը։ Նա պատրաստվում է մեկնել Հայաստան, գտնել իր իրական սերը և ամուսնանալ հայուհու հետ։

Իրադարձությունների բերմամբ երկու Տիգրանները «փոխվում են տեղերով»...

Ստեղծագործական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Հովհաննես Ազոյան Տիգրան Տիգրան
Անի Երանյան Արևիկ Արևիկ
Միշո Էմիլ Էմիլ
Անի Պետրոսյան Մարի Մարի Արևիկի քույրը
Նաիրա Մովսիսյան
Սիրանուշ Լազյան
Սերժ Ավետիքյան Փառոյան Փառոյան
Սոֆի Դևոյան խանութի հաճախորդ
Տիգրանուհի Տեր֊Մարկոյան տատիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]