Պալիական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալիական գրականություն, պալի լեզվով տարբեր ժանրի ստեղծագործություններ, որոնք մեր թվարկության սկզբին երևան են եկել Հնդկաստանում և Շրի Լանկա կղզում, ապա բուդդայականության տարածման հետ՝ Բիրմայում, Թաիլանդում, Լաոսում, Կամպուլիայում։

Պալիական գրականությանյան միջուկը բուդդայական կանոնն է՝ տիպիտական, որը կապվում է թերավադինների աղանդի հետ։ Կազմված է «Վինայա պիտակա» (բուդդայական վարքի կանոններ), «Աբհիդհամմւս պիտակա» (շարադրված են բուդդայական դհամմա ուսմունքի հիմունքերը) և «Սուտտա պիտակա» (տարբեր ժանրի ու ոճի կանոնական գրվածքներ) բաժիններից։

Այս հավաքածուի ստեղծագործություններից առանձնանում են «Դհամմապադան» (բանաստեղծական ասույթների ժողովածու), «Սուտտանիպատան» (Բուդդայի մտքերը՝ «փըրկության ուղու» վերաբերյալ) «Ջաթակին» (մեծ մասամբ բանահյուսական ծագման մոտ 550 լեգենդպատմություն Բուդդայի մարմնավորումների վերաբերյալ), «Դհամմպադա»-ն (պարունակում է Բուդդայի հայտնի Բենարեսյան քարոզը) և այլն։

Կանոնին սերտորեն հարում է «Պարիտտան»֊ (թովչությունների և մոգական գործողությունների համար օգտագործվող տեքստերի ժողովածուն)։ Անկանոն (ապոկրիֆ) գրականության մեջ առանձնանում են «Միլինդապանհյան» - (երկրորդ դարի համաշխարհային փիլիսոփայության․ մտքի գլուխգործոցներից մեկը) և պատմական քրոնիկները։ հինգերորդ դարի Պալիական գյան ծաղկումը Շրի Լանկա կղզում կապված է մեկնողական գրականության Երևան գալու հետ։ տասնմեկերորդ դարին սկսվում է Պալիական գրականություն նոր շրջան («Զինաչարիտա»՝ պոեմ Բուդդայի մասին, քերականական աշխատություններ, երկրորդական մեկնողական գրականություն և այլն)։ Պալիական գրականություն Քիրմայում և Հնդկաչինում զարգացել է ավելի ուշ։

Պալիական գրականությունն այժմ ուսումնասիրվում է Եվրոպայում, Ամերիկայում, Հնդկաստանում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 84