Պալեխի մանրանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Գոլիկով - «Ճակատամարտ» (1927թ․)

Պալեխի մանրանկարչություն, տեմպերային ներկերով՝ պապիեմաշեից պատրաստված լաքե գեղարվեստական իրերի (տուփիկներ, ծխախոտատուփեր և այլն) վրա։ Ի․Գոլիկով «Երէյյ երաժիշտ» (1926, ժողովրդական արվեստի թանգարան, Մոսկվա) Սկզբնավորվել է 1923 թվականին, տեղական սրբանկարչության հիման վրա։

Սև ֆոնի վրա վառ, լոկալ գույներով Պալեխի մանրանկարչությունը (ժամանակակից, գրական երկերի, հեքիաթների, բիլինաների, երգերի թեմաներով) բնորոշ է նուրբ ու սահուն գծանկարը, կերպարների քնարականությունը, բնանկարի և ճարտարապետական ձևերի դեկորատիվությունը։

Պալեխի մանրանկարչության նշանավոր համարվող վարպետներից են՝ Իվան Մարկիչևը, Իվան Վակուրովը, Իվան Բականովը, Նիկոլայ Զինովևը, Պավել Բաժենովը և այլք։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 82