Պալադին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալադինը (լատ.՝ palātīnus), հռոմեական և բյուզանդական արքունիքում բարձրագույն պալատական, զինվորական և քաղաքացիական պաշտոնների անվանումը[1]) բնութագրվում է որպես վերին դասի ասպետ` մոլեռանդորեն նվիրված որևէ գաղափարի կամ որևէ անձի:

Բովանդակություն

Դասական կերպարը [խմբագրել]

Պալադին Ռոլանդը, «Գիրք Առասպելաց» (1915)

Միջնադարյան արևմտաեվրոպական գրականության մեջ պալադիններ էին անվանում ֆրանկների կայսր Կառլոս Մեծի և կելտերի առասպելական առաջնորդ Արթուր Արքայի կողմնակիցներին: «Կլոր Սեղանի» շուրջ հավաքվող բոլոր ասպետները կոչվում էին պալադիններ:

Կառլոս Մեծի հայտնի պալադիններից են՝

  • Ժերին,
  • Այվեն, Իվեյնոմ, Օվեյն, Իվեյն Մեծ, Ուվեյն, նաև հայտնի «Առյուծի Ասպետ» մականունով,
  • Գերայնտ, հնարավոր է Ժերին,
  • Օբրի դե Գատինե, Օռլեանի կոմս,
  • Ռոլանդ:

Արթուր Արքայի հայտնի առասպելական պալադիններից են՝

Բացի այդ, հաճախ ցուցակի մեջ ներառում են ևս երեք պալադինների՝ Պարսիֆալ, Էրեկ, Գարետ:

«Ֆենտեզի» կերպարը [խմբագրել]

Ֆենտեզի ժանրում այս բառը ձեռք է բերել մի քանի լրացուցիչ նշանակություններ:

Պալադինի ասպետական սպառազինությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում
M109A6 «Paladin» ԻՀԿ

Տարբերակումը ասպետից [խմբագրել]

Որպես կանոն պալադինը թագավորական արյուն ունի: Նրա զենքը ու զրահը սովորաբար արտասովոր տեսք ունեն, ավելի որակով են պատրաստված, ունեն տարբեր նախշեր, նշանագրեր և ռունագրեր:

Պալադինը համակարգչային և սեղանի խաղերում [խմբագրել]

Համակարգչային և սեղանի խաղերում պալադին են անվանում աստծո կողմից շնորհված կախարդական կարողություններով օժտված ասպետներին, որոնք չունեն վասալներ, որպես կանոն, հետևում են բարի գաղափարներին և պայքարում են «Խավարի» ուժերի դեմ:

Պալադինը կարող է շնորհազրկվել: Եթե նա պատվի ու խղճի հասկացություններին հակասող արարք կատարի, դավաճանի իր աստծուն և այլն, ապա կկորցնի իր կախարդական կարողությունները` դառնալով հասարակ մարտիկ սրով ու զրահով: Շնորհազրկված պալադինը կարող է քավել իր մեղքը` կատարելով ինչ-որ հատուկ հերոսական արարք:

Պալադինը ֆենտեզիում [խմբագրել]

Չնայած ֆենտեզիի սիրահարների տևական հավատքին` գրողներն են առավել համապատասխան փորձագետներն այս հարցում` գերազանց իմանալով, որ պալադին դառնալ կառող է ամեն ոք` ի նկատի ունենալով «մեկին կամ մի բանի անսահման հացատարիմ էակ» սահմանումը: Այսպես, եթե պալադինը նվիրված է «Լույսին», կամ նրա աստվածը կամ նվիրվածության օբյեկտը «Լույս» են քարոզում, ապա նրան «լուսավոր» են անվանում: Իսկ եթե նա նվիրված է «Խավարին» կամ խավարի որևէ աստծու կամ օգյեկտի, ընդունված է անվանել «մութ»:

Ընդուված է, որ պալադինը աստվածների (կամ Աստծո) սիրելին է: Նրանք սիրում են պալադինին և նրա աղոթքներին հատուկ ուշադրություն են դարձնում: Անմնացորդ հավատացող պալադինը ընդունակ է աղոթքի միջոցով ստանալ իր աստվածության օգնությունը և միշտ զգում է Աստծո ձեռքն իր ուսին:

Զրահատեխնիկա [խմբագրել]

«Պալադին» է անվանվել ամերիկյան М109 ԻՀԿ-ի (ինքնագնաց հրետանային կայանք) մոդիֆիկացիան (M109A6 «Paladin»):

Ծանոթություն [խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք paladin բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։