Պաբլո Դանիել Օսվալդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պաբլո Օսվալդոից)
Պաբլո Դանիել Օսվալդո
իսպ.՝ Pablo Daniel Osvaldo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1986(1986-01-12)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 182 սմ
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սաութհեմփթոն
Համար 11
Պատանեկան կարիերա
1995-1999
1999-2000
2000-2005
Լանուս
Բանֆիլդ
Հուրական
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005
2006
2006-2007
2007-2009
2009-2010
2010
2010-2011
2011-2013
2013-
Հուրական
Ատալանտա
Լեչչե
Ֆիորենտինա
Բոլոնիա
Էսպանյոլ (վարձավճար)
Էսպանյոլ
Ռոմա
Սաութհեմփթոն
33 (11)
3 (1)
31 (8)
21 (5)
25 (3)
20 (7)
24 (13)
55 (27)
0 (0)
Ազգային հավաքական
2007–2008
2011-
Իտալիա Մ-21
Իտալիա
12 (2)
9 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 28, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 14, 2013

Պաբլո Դանիել Օսվալդո (իսպ.՝ Pablo Daniel Osvaldo, հունվարի 12, 1986(1986-01-12)[1][2], Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա), Իտալո-արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Իտալիայի հավաքականի և անգլիական Սաութհեմփթոնի ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսվալդոյի նորամուտը կայացավ 2005 թվականին Արգենտինական 2-րդ դիվիզիոնը ներկայացնող Հուրականում։ Մեկ տարի անց նա տեղափոխվեց հին մայրցամաք, ավելի կոնկրետ իտալական Ատալանտա, որի կազմում մասնակցեց 3 հանդիպման և իտալական Սերիա B-ի 2005/06 մրցաշրջանում խփեց 1 գնդակ։ 2006 թվականին Պաբլոն տեղափոխվեց Սերիա B-ի մեկ այլ ակումբ՝ Լեչչե, վերջինս գնեց ֆուտբոլիստի տրանսֆերի կեսը։ Լեչչեում նա իր ամուր տեղը ուներ հիմնական կազմում, Պաբլոն այդ մրցաշրջանի 31 խաղում խփեց 8 գնդակ։ Հաջող մրցաշրջանից հետո Ատալանտան ետ գնեց ֆուտբոլիստը տրանսֆերը և վաճառեց Ֆիորենտինային։ Իտալական Սերիա A-ում իր նորամուտը նշեց 2007 թվականի սեպտեմբերի 29-ին, այդ օրը Ֆիորենտինան 3։ 0 հաշվով հաղթեց Լիվորնոյին, 3 գոլերից 2-ը հեղինակեց Օսվալդոն։

2008 թվականի մարտի 2-ին Պաբլո Օսվալդոն Ֆիորնտինայի ոխերիմ թշնամու՝ Յուվենտուսի դարպասը ուղարկեց հաղթական գնդակը։ Այդ գոլը նշելուց նա ցուցադրեց Ֆիորենտինայի լեգենդար ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտայի հանրահայտ ավտոմատային կրակահերթը։ Սակայն ամենակարևոր գոլը նա խփեց մրցաշրջանի վերջին՝ Տորինոյի դեմ խաղում, այդ գոլը դուրս բերեց Ֆիորենտինային դեպի Չեմպիոնների Լիգա։

2009 թվականի հունվարի 20-ին Օսվալդոն տեղափոխվեց Բոլոնիա, պայմանագրի արժեքը 7 միլիոն եվրո, 5 տարի ժամկետով։

2010 թվականին վարձավճարով տեղափոխվեց իսպանական Էսպանյոլ, հաջորդ մրցաշրջանում վերջինս գնեց ֆուտբոլիստի տրանսֆերը ամբողջությամբ։

2011 թվականի օգոստոսի 25-ին Պաբլոն տեղափոխվեց Ռոմա, տրանսֆերը գնահատվեց 15 միլիոն եվրո, նա թիմում ամրագրեց 9 համարը։

2013օգոստոսի 18-ին անգլիական Սաութհեմփթոնը հայտարարեց Օսվալդոյի ձեռքբերման մասին։ Տրանսֆերի գինը կազմեց 15 միլիոն ֆունտ ստեռլինգ[3]։

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 9-ին Օսվալդոն, ով ունի երկքաղաքացիություն՝ իտալական և արգենտինական անձնագիր, ընդունեց Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Պիեռլուիջի Կազիրագիի հրավերը։ 2008 թվականին Օսվալդոյի խփած միակ գնդակը երիտասարդական առաջնության եզրափակիչում հաղթանակ բերեց հավաքականին։

2011 թվականի հոկտեմբերի 5-ին Չեզարե Պրանդելլին Օսվալդոյին Իտալիայի հավաքական հրավիրեց մասնակցելու Եվրո 2012-ի ընտրական խմբի Սերբիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեմ հանդիպումներին, փոխարինելով Մարիո Բալոտելլիին և Ջամպաոլո Պացցինիին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Saints sign Osvaldo». Southampton F.C. 2013 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Դանիել Օսվալդո» հոդվածին։