Չորրորդ փորոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխուղեղի փորոքների պրոյեկցիաները

IV փորոքը լատ.՝ ventriculus quartus) հետին ուղեղային բշտի`ռոմբաձև ուղեղի( rhombencephalon) խոռոչն է, ուստի ընդհանուր է այդ ուղեղի երկու հատվածների համար: IV փորոքը նման է վրանի, որի մեջ տարբերում են հատակը և ծածկը:

Ռոմբաձև փոսը

Հատակը կամ փորոքի հիմը ռոմբաձև է, որը կազմում է երկարավուն ուղեղի և վարոլյան կամրջի հետին երեսը: Ուստի այն կոչվում է ռոմբաձև փոս (fossa rhomboidea): Ծածկն ունի վրանի ձև (fastigium), որի գագաթը ներհրված է ուղեղիկի ստորին երեսի մեջ: Ռոմբաձև փոսի հետին ստորին անկյունում` բացվոմ է ողնուղեղի կենտրոնական խողովակը, իսկ վերին առաջային անկյունում IV փորոքը հաղորդակցվում է սիլվյան ջրածորանի հետ: Կողմնային անկյունները երկու կողմնային գրպանիկների ձևով (recessus laterales) վերջանում են կույր կերպով: