Չորացրած ձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորացված ձկան մսակտորներ
Ձկների չորացումը բնական սառը միջոցով

Չորացրած ձուկ, ձկնամթերք, որը պատրաստվում է հյուծված, աղը դրած կամ անալի ձկներից: Վերջիններս պետք է պարունակեն առնվազն 2-3% ճարպ:

Չորացրած ձկնամթերքները պատրաստում են բնական սառը կամ արհեստական չորացման եղանակներով: Բնական եղանակով չորացնելիս ձուկը ջրազրկում են 35°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, իսկ արհեստականի դեպքում` տաք վառարաններում` 200°C-ի պայմաններում: Արդյունաբերական տեխնոլոգիայով կատարում են նաև այսպես կոչված` սուբլիմացիոն չորացում և ջրազրկում ինֆրակարմիր ճառագայթներով տաքացնելու միջոցով: Չորացնելիս ձկան հասունացում տեղի չի ունենում. այն ընդամենը ջրազրկվում է: Խոհարարական մշակման ենթարկվելուց առաջ, անհրաժեշտություն է առաջանում այն թրջել և նախապատրաստել:

Commons-logo.svg