Չոռնայա Գոռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոռնայա Գոռա
ուկրաիներեն՝ Піп Іван Чорногорський
Pop Iwan ruiny obserwatorium.jpg
Աստղադիտարանի ավերակները լեռան գագաթին
Տեղադրություն Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա
Լեռնային համակարգ Չեռնոգորա լեռնաշղթա, Արևելյան Կարպատներ
ԲԾՄ 2020,5 մ
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Չոռնայա Գոռա, կամ Պոպ-Իվան Չեռնոգորսկի, կամ Չեռնոգորեց (ուկրաիներեն՝ Піп Іван Чорногорський), Չեռնոգորա լեռնաշղթայի ամենաբարձր լեռներից մեկը, գտնվում է լեռնաշղթայի հարավ-արևելյան ծայրամասում, Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին։ Բարձրությունը 2020,5 մ է։ Անհրաժեշտ է տարբերել այս լեռը Կարպատների մեկ այլ լեռից՝ Պոպ Իվան Մարմարոշսկի, որը գտնվում է Ուկրաինայի և Ռումինիայի սահմանին։

Ունի բուրգաձև ձև, վերին մասում քարակույտեր են։ Գտնվում է Կարպատյան պետական ազգային պարկի տարածքում։ Նախապատերազմյան լեհական քարտեզների վրա լեռը նշվում էր որպես № 16 սյուն։ Ծածկված է առավելապես ենթաալպիական բուսականությամբ։ Տարածված են թփուտները (սիբիրյան գիհի, ալպյան վարդ) և եղևնու անտառները (1500 - 1600 մ բարձրության վրա)։

Իր անվանումը ստացել է, ըստ առասպելների, գագաթին գտնվող ժայռի համար, որը նման է եկեղեցականի։ Այժմ այս ժայռից մնացել են միայն բեկորները։ Իրականում, լեռան ավելի հին անվանումը եղել է «Չոռնայա Գոռան», որը տրվել է այն բանից հետո, երբ առասպելական Դովբուշը այս գագաթին հաղթել է սատանային։ Իսկ «Պոպ-Իվան» անվանումը լեռը ստացել է քարտեզների գծման ժամանակ կատարված սխալի պատճառով։

Չոռնայա Գոռա լեռը հայտնի է նրա վրա գտնվող «Բելիյ սլոն» աստղադիտարանի շնորհիվ, որը գտնվում է լեռան գագաթին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]