Բնակչությունը կազմում է 8919 մարդ, նրանց մոտ կեսը կազմում են հունգարացիներ։ Բնակչության զգալի մաս են կազմում ԽՍՀՄ-ի տարբեր մասերից այստեղ վերաբնակեցվածները։
Չոպի մոտակայքում է գտնվում Սոլոմոնովո գյուղը, որը Ուկրաինայի ծայրագույն արևմտյան կետն է (տեղեկատուների մեծ մասի մեջ սխալմամբ այս կետն է նշվում Չոպը)։