Չիտտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չիտտա[1] (devanāgarī : चित्त)[2] սանսկրիտ եզրույթ, որն ունի բազմաթիվ իմաստներ, հատկապես հնդկական փիլիսոփայության մեջ: Այս եզրույթը նախ և առաջ նշանակում է տպավորությունների բեռնարկղ կամ պահեստարան (սանսկարա (saṃskāra) և վասանա (vāsanā))[3].

Բովանդակություն

Հինդուիզմի մեջ [խմբագրել]

Sāṃkhya Yoga [խմբագրել]

Փաթանջալիի (Patañjali) Յոգա Սուտրայի (Yoga Sūtra) մեջ նախ և առաջ նշանակում է տպավորությունների բեռնարկղ (ծագում է Vṛtti-ից)՝ կազմված ընկալված կամ մտածված (հղացքներ / conception) մտային (Manas)[4] առարկաններից՝ տաս) ընդունակությունների (ինդրիյանների (indriya)) օգնությամբ: Այն ունի նաև հիշողության, մտածողության [5], խղճի կամ գիտակցության [6] իմաստ:

Այս եզրույթը լծորդվում է vṛttiին, որպեսզի կազմավորի cittavṛtti բառը՝ ցույց տալու համար փոփոխությունը չիտտայի մեջ (համաձայն Յոգա Սուտրայի): Չիտտան այդ փիլիսոփայության արմատական հասկացություններից է, որը որոշարկում է սանսկրիտերեն «յոգա» բառը, բայց որն ինքնին ճշգրտորեն որոշարկված չէ Յոգա Սուտրայում:

Advaita Vedānta [խմբագրել]

Չիտտան երբեմն միախառնվում է «անտահկարանա» եզրին, որը նշանակում է «ներքին օրգան»՝ կազմված «բուդդհիից» (buddhi (բանականություն)), «ահամկարայից» (ahamkara|Ahaṃkāra (Էգո)), և «մանասից» (manas (մտային))՝ Սանքհյա (Sāṃkhya) և Վեդանտա (Vedānta) դպրոցներում (Հատկապես Ադվաիտա Վեդանտայի (Advaita Vedānta) շրջանակում):

Բուդդհիզմի մեջ [խմբագրել]

Բուդդհիզմի մեջ չիտտան համապատասխանում է բանականությանն առավել ընդգրկուն իմաստով. ողջ անգիտակցականը կամ գիտակցականը, ռացիոնալը, մտայինը, հուզականը: Բանականության մաքրումը (citta-visuddhi) բուդդհայականության ուղու շրջափուլերից է՝ համաձայն Վիսուդդհիմագգայի (Visuddhimagga): Արթնացումը կոչվում է նաև «ազատագրում» չիտտայի միջոցով (cittavimutti). չիտտան վերջնականապես ազատագրվում է Կլեշայով (Kleśa):

Պրաջնանդան (Prajñānanda) առանձնացնում է չիտտայի երեք կերպ կամ մակարդակ[7] :

  • ենթագիտակցական (bhavaṅga),
  • գիտակցական, (vijñāna), տարբերակման գիտելիքը, որը մանասի արդյունքն է,
  • վերգիտակցական, (prajñā):

Հղումներ [խմբագրել]

  1. Parfois le terme Citta (forme Lexicographie|lexicographique) est écrit sous la forme Chitta. Il s'agit en fait d'une forme phonétique ou le c est remplacé par son équivalent phonétique ch
  2. The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet
  3. A History of Indian Philosophy. Volume 1. Surendranath Dasgupta. Éd. Cambridge University Press, 2009, page 263. ISBN 9780521116299
  4. Yoganusasanam: les yogasutras. Patañjali, Sadānanda Sarasvatī. Éd. Courrier du livre, 1976
  5. Monier Williams Sanskrit-English Dictionary (Révision 2008)
  6. Ici citta englobe ce qu'on appelle en Occident l'inconscient]] et le subconscient.et ne doit pas être interprété comme simplement la conscience à l'état de veille (jāgrat).
  7. Bouddhisme gnostique – Gnose et prognose, Archè, Milan, 1981