Չինական լապտեր (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական լապտեր

Չինական լապտերը (պարկային բալ, ճապոնական լապտեր, կամ աշնանային բալ. ճապոներեն՝ hōzuki, լատ.՝ Physalis alkekengi), հաղարջազգի բույս է, հեշտ ճանաչելի է պտուղը շրջապատող թղթանման վառ նարնջագույնից կարմիր թաղանթապատման շնորհիվ, արտաքինից հիշեցնում է չինական թղթե կարմիր լապտերները: Տարածված է հարավային եվրոպայից դեպի արևելքից, հարավային Ասիայով մինչև Ճապոնիա ծգվող շրջաններում։ Հանդիպում է նաև ՀՀ-ում:

Բազմամյա խոտաբույս է, աճում է մինչև 40-60 սմ, պարուրաձև զարդարված է 6-12 սմ երկարությամբ և 4-9 սմ լայնությամբ տերևներով: Ծաղիկը սպիտակ է՝ հնգագագաթ աստղաձև թագով 10-15 մմ լայնքով և լայնացված հիմքով ծաղկաբաժակով, որն աճում է դառնալով պտուղը շրջապատող նարնջագույն ծածկ: Ծածկը գմբեթաձև է, լինում է 4-5 սմ երկարության և լայնությամբ, կազմված է միաճած հինգ թերթիկներից, ծայրամասում ունի փոքր անցք, որը շրջապատված է հնգանկյուն թագով, հիմքում գտնվում է փոքր պտուղը: Պտուղը հարթ է և կանոնավոր գնդաձև, պարունակում է բազում կորիզներ, կառուցվածքով հիշեցնում է փոքր նարնջագույն լոլիկ:

Տարածվում է արմատներով կամ սերմերով, սերմերը աճում են 14-29 օրում: